18:56 08.05.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Ի սրտե շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ։
Այսօր բոլորս կցանկանայինք այցելել Հաղթանակի հուշարձաններ և մեր հերոսների շիրիմներին։ Կցանկանայինք ավելի ջերմ ու անմիջական շնորհավորել մեր վետերաններին։ Սակայն, վստահաբար, բոլորս գիտակցում ենք, որ համավարակի պայմաններում պետք է ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն և զգոնություն։
Սիրելի՛ հայրենակիցներ
Հաղթանակը տարիք չունի և երբեք չի ծերանում: 1992 թվականի այս օրը հայ ժողովրդի համախմբված ջանքերով ազատագրվեց Շուշին: 75 տարի առաջ այս օրը Խորհրդային միության ժողովուրդները միասնական հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում:
Հաղթանակը Մեծ հայրենականում ձեռք բերվեց մեզ համար թանկ գնով։ Հայոց ցեղասպանության ընթացքում 1,5 մլն զոհ տված մեր ժողովուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կորցրեց ևս 300 հազար հայ կյանք: 300 հազար այն 600 հազարից, որոնք մարտնչում էին պատերազմի դաշտում: Մեր մասնակցությունը ֆաշիզմի դեմ պայքարին իրավամբ մեզ դնում է հաղթանակած ժողովուրդների առաջին շարքերում:
Հարյուրից ավելի հայ քաջորդիներ արժանացան Խորհրդային միության հերոսի կոչման, արժանացան նաև բարձր՝ մարշալների ու գեներալների տիտղոսների, և մենք հավերժ հպարտանալու ենք նրանցով: Մեր հպարտությունն են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք նվիրատվություններով աջակցեցին խորհրդային բանակին: Նրանք իրենք էլ միացան ֆաշիզմի դեմ պայքարին՝ դիմադրության շարժմանը Ֆրանսիայում, Եվրոպայում և այլ երկրներում։
Սիրելի՛ հայրենակիցներ
75 տարի առաջ արցախցի Արմիկ Արամյանը նույնպես հաղթանակով մտավ Բեռլին: Նա իր անունը անմահացրեց Ռայխստագի պատին, գրելով՝ «Ստեփանակերտ-Բեռլին-Արմիկ Արամյան»։ Գրեթե կես դար անց հաղթանակի պատմությունը կերտվեց արդեն նրա և մեր հայրենիքում՝ Արցախում՝ Շուշիում։ Հաղթանակի ճանապարհը դեպի Շուշի ձգվում էր ոչ միայն Ստեփանակերտից, այլև Հայաստանից ու Սփյուռքից:
Մեր տարեգրությունը հարստացավ ազատության մերօրյա պատմությամբ և այն կերտող նոր հերոսների անուններով: Պատահական չէր, որ հենց Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի 9-ը, հռչակվեց Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օր։ Այդ բանակը այսօր հզոր ու մարտունակ ուժ է, ինչպես հայկական ողջ զինուժը։
Ես գլուխ եմ խոնարհում բոլոր այն հերոսների առջև, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զոհվեցին հանուն Խորհրդային միության ու Եվրոպայի ազատության, մեր Հայրենիքի այն քաջարի զավակների հիշատակի առջև, որոնք կերտեցին Արցախյան ազատամարտի հաղթանակը:
Մեծարանքս ու խորին հարգանքս մեր վետերաններին, որոնք հայրենասիրության կենդանի դասագիրք են սերունդների համար:
Սիրելի՛ հայրենակիցներ
75 տարի է անցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակից, 28 տարի՝ Շուշիի ազատագրումից։ Այս տարեթվերի հետևում երկրներ են, ժողովուրդներ ու մարդկանց ճակատագրեր։ Սակայն հաղթանակները մնայուն են… Դրանք մնայուն են, եթե ամրապնդվում են Հայրենիքի հզորացմամբ և շենացմամբ: Մնայուն են, եթե պահպանում ենք մեր զգոնությունը եւ մարտական պատրաստականությունը:
Սիրելի՛ բարեկամներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Այս օրը բազմախորհուրդ է՝ հաղթանակ, ազատություն, խաղաղություն, և այս բոլորը միավորող հիշողություն։
Տե՛ր լինենք մեր հաղթանակներին, մեր ազատությանը և խաղաղությանը:
Տե՛ր լինենք նաև մեր հիշողությանը։
Սատա՛ր լինենք այդ հիշողության ու հաղթանակների կենդանի կրողներին՝
Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի վետերաններին։
Աստված պահապան բոլորիս, մեր ընտանիքներին, մեր ժողովրդին, մեր Հայրենիքին:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։
Կեցցե՛ մեր ժողովուրդը։»:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...