15:05 09.05.2020
Միայն արարողակարգային միջոցառումներ, իսկ վետերաններին՝ հեռավար շնորհավորանքներ ու պարգևատրումներ ․․.
Այսպես է նշվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը Գյումրիում։ Քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսը և ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարական անձնակազմը հարգանքի տուրք են մատուցել «Մայր Հայաստան» հուշահամալիրում։
Անհայտ զինվորի հուշակոթողին՝ անմար կրակի մոտ, ծաղկեպսակներ են դրել, ծաղիկներ խոնարհել։ Դեռ անցած տարի նախատեսված էր Գյումրիում հաղթանակի 75-ամյակի առիթով մեծ զորահանդես անցկացնել։
Արտակարգ դրության ռեժիմը պլանները փոխել է։
«Պլանները փոխվել են, բայց դրանից չի փոխվում մեր վերաբերմունքը։ Մարդաշատության առումով, սահմանափակումների առումով խնդիրներ ունենք։ Կարևորում ենք մեր բնակիչների առողջությունը, բայց վստահ եմ, որ չկա հայ ընտանիք, չկա որևէ հայ միջավայր, որտեղ այսօր տոնական տրամադրություն չէ։ Մեր պատմության շատ կարևոր էջն է, այդ էջը վերաիմաստավորման, վերաներկայացման կարիք ունեցող էջերից է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Վետերաններին հեռավար կարգով են շնորհավորել ու պարգևատրել Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանը։
«Ուրախ ենք այս տոնը ձեզ հետ նշելու համար։ Ես շնորհավորում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին, վետերաններին։ Մենք մինչ այս Լոռու մարզի վետերաններին ենք շնորհավորել։ Նրանց պարգևատրել ենք հաղթանակի 75-ամյակի հուշամեդալներով։ Ցավոք, հնարավորություն չունեցանք հյուպատոսարանում մեծարելու բոլոր վետերաններին, ինչպես անում ենք ավանդաբար, բայց մեր շնորհավորանքները հարազատների միջոցով փոխանցել ենք բոլորին։ Բոլոր վետերանները մեզ համար հարազատ ու թանկ մարդիկ են»- ասել է Գյումրիում ՌԴ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը։
Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 600 հազար հայ։ 103 հայ արժանացել է հերոսի կոչման, 27-ը դարձել է «Փառքի շքանշանի» լրիվ ասպետ, իսկ մեդալներով ու շքանշաններով պարգևատրվել է շուրջ 80.000 հայ։
Նրանք պատերազմի ընթացքում ստանձնել են բարձր պաշտոններ՝ 1-ը՝ ռազմաճակատի, 3-ը՝ բանակի, 5-ը՝ կորպուսի, 22-ը՝ դիվիզիայի, 25-ը՝ բրիգադի, 100-ը՝ զորագնդի հրամանատարներ։
«Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր Շիրակի թեմի քահանան, որը պատերազմից հետո շարունակել է քահանայությունը։ Նա սառնաղբյուրցի Տեր Գևորգն էր, որոշ ժամանակ եղել է միակ քահանան։ Այս օրը մեզ համար հաղորդակցման հնարավորություն է։ Սա ոչ թե հիշողություն է, այլ հաղորդակցում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Տեր Փավստոս քահանա Սարգսյանը։
Արարողակարգային միջոցառումներն անցել են առանց վետերանների ներկայության։ Ավելի ուշ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիր բարձրացել է գյումրեցի վետերաններից ամենաերիտասարդը՝ 92 տարեկան Ազատ Պարսամյանը։ Նա պատմել է թիկունքում իրենց աշխատանքի մասին, իսկ ռազմաճակատում զոհվածների լուսանկարներից կազմված «Անմահ գունդը» Գյումրիում այսօր ներկայացրել է ընդամենը 1 ընտանիք։
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...