Քնած երիտասարդի սպանության դեպքը բացահայտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Քնած երիտասարդի սպանության դեպքը բացահայտվել է

17:21 12.05.2020

Մայիսի լույս 10-ի գիշերը, ժամը 2.40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ ստացվեց։ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 3-րդ նրբանցքի իր տանը 30-ամյա տղամարդ էր սպանվել։ Դիակի զննությամբ հրազենային վնասվածք հայտնաբերվեց, ննջարանում՝ 16 մմ տրամաչափի պարկուճի պլաստմասսայե խից։ Պարզ դարձավ, որ լուսամուտով տուն մտած անձը հրազենով կրակել էր քնած երիտասարդի վրա, ապա դռնով փախել։ Կրակոցի ձայնից արթնացած տնեցիները ահազանգել էին ոստիկանություն ու շտապօգնություն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։

Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն առանձնապես ծանր հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ լուսադեմին ոստիկանության Վաղարշապատի բաժնում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց. պարանոցի և կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքներով հոսպիտալացվել էր Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում բնակվող 42-ամյա մի տղամարդ։

Մարզի իրավապահները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վարկած առաջ քաշեցին, որ քնած երիտասարդին սպանած ու հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել է նույն անձը։ Արմավիրի բաժնի քրեական հետախույզները շուտով պարզեցին ոչ միայն կասկածվողի ինքնությունը, այլև դեպքերի մի շարք հանգամանքներ։ Տղամարդուն սպանելուց հետո կասկածվողը, նախնական տվյալներով՝ հեծանիվով վերադարձել էր Էջմիածին, որտեղ և ապրում է։ Ճանապարհին Գեղակերտ գյուղում մտել էր բնակիչներից մեկի հողամասը։ 42-ամյա տերը տեսել էր նրան ու կարծել էր, որ գողություն է անում։ Վեճ էր սկսվել, որի ընթացքում կասկածվողը դանակով մի քանի անգամ հարվածել էր այդ տղամարդուն ու հեռացել։

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողները, համատեղ միջոցառմամբ, մայիսի 11-ին Էջմիածնում հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Էջմիածնի բնակիչ, 45-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերեցին հանցագործության գործիքներ հանդիսացող ինքնաշեն հրացանն ու դանակը և առգրավեցին։

Հրազենի գործադրմամբ կատարված սպանության ու դանակի գործադրմամբ կատարված սպանության փորձի փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ են ձեռնարկվում հանցագործությունների շարժառիթը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP