21:08 13.05.2020
Հաշվի առնելով երկրում Covid-19-ով պայմանավորված ներկայիս արտակարգ իրավիճակը և խոցելի արտադրողների ՝ փոքրածավալ գյուղատնտեսական տեխնիկայի կարիքները` Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) ծրագրի շրջանակներում Շիրակի մարզերի համայնքներին այսօր տրամադրվեց հողամշակման փոքրամասշտաբ 11 մեքենա (մոտոբլոկ), ինչը միտված է համավարակի պատճառով գյուղերում ճգնաժամը մեղմելուն:
Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, որի արդյունքում Շիրակի մարզի Սարապատ և Ամասիա խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայրերի գյուղտեխնիկայի ավտոպարկը համալրվեց ժամանակակից բազմաֆունկցիոնալ արագաշարժ տեխնիկայով:
«Այս մոտոբլոկների ձեռքբերման անհրաժեշտությունն առաջ է եկել ընդամենը մեկ ամիս առաջ մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում: Եվրոպական միության աջակցությամբ՝ Ավստրիական զարգացման գործակալությանը հաջողվել է ժամանակին կազմակերպել գյուղտեխնիկայի մատակարարումն այնպես, որ այն օգտագործվի ընթացիկ սեզոնին՝ հնարավորություն ընձեռելով գյուղատնտեսության մեջ խոցելի խմբերին լինել ինքնաբավ և կայուն»,- մոտոբլոկները Ամասիա համայնքին հանձնելիս նշեց ԵՄ GAIA ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը:
Ամասիա խոշորացված համայնքին տրամադրվեց հինգ մոտոբլոկ, որոնք կշահագործվեն խոշորացված փնջի մեջ ընդգրկված բոլոր 9 գյուղական համայնքներում: Իսկ լեռնային գյուղերին նախապատվությունը տրվել էր հողատարածքները ընդլայնելու նպատակով, քանի որ սարալանջերին գտնվող վարելահողերից շատերը չէին շահագործվում:
«Մեր բոլոր բնակավայրերը միասին ունեն մոտ 28 հեկտար տնամերձ հողամաս, այդ տարածքների մեծ մասը բնակիչները կամ չեն մշակում, կամ էլ փխրեցնում են բահերով, ինչը արդյունավետ չէ ու նաև ժամանակատար գործընթաց է: Այս մոտոբլոկները հնարավորություն կտան մեր բնակչությանը մշակել իրենց տնամերձ հողամասերն ու զբաղվել հողագործությամբ: Այս ծրագիրը մեզ համար շատ կարևոր էր, քանի որ այս տարի համավարակի պատճառով մեր համայնքներից տղամարդկանց մեծ մասն արտագնա աշխատանքի մեկնել չկարողացավ, և այս տեխնիկայի շնորհիվ կընդլայնեն իրենց հողատարածքներն ու կզբաղվեն բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, մենք շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական միությանն ու Ավստրիական զարգացման գործակալությանը՝ մեզ աջակցելու համար»,- նշեց Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը:
Տեխնիկան բազմաֆունկցիոնալ է, բացի հողը վարելուց, կից սարքավորումների միջոցով ունի ակոս հանելու, փխրեցնելու, կանաչ տարածքները հնձելու և այլ հնարավորություններ: Մոտոբլոկները Ամասիա և Սարապատ համայնքներում կօգտագործվի ռոտացիոն կարգով, իսկ առաջնահերթությունը կտրվի համայնքներում խոցելի արտադրողներին, որոնք պատրաստակամ են ընդլայնել բանջարեղենի արտադրությունը:
«Մենք Եվրամիության հետ արդեն համագործակցում ենք 4 տարի, մինչ այս էլ մեզ տրամադրել էին գյուղատնտեսական գործիքներ ու մեխանիզմներ, նաև կառույցի աջակցությամբ մեզ մոտ բացվեց բրդի վերամշակման գործարան, այսօր էլ մեզ տրամադրեցին 5 մոտոբլոկներ, որոնք կօգտագործվեն ըստ անհրաժեշտության: Խոցելի խմբերի տնամերձները կփորվեն անվճար,իսկ մյուս բնակիչների տարածքները վարելու համար կսահմանվի սիմվոլիկ մի գումար, որը կլինի շատ ցածր, և դրա դիմաց աշխատանքը կկատարվի»,- նշեց Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը:
Ամասիա համայնքի ղեկավարն ու ԵՄ GAIA ծրագրի ներկայացուցիչը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակներում՝ առաջիկայում համայնքին կտրամադրվեն նաև սերմեր: 11 մոտոբլոկները ձեռք բերելու և Շիրակի մարզի երկու խոշորացված համայնքներին տրամադրելու համար հատկացվել է 465 հազար եվրո, ծրագիրը կշարունակվի նաև Լոռի և Տավուշի մարզերում: Մոտոբլոկները վար ու ցանքի սեզոնի ճիշտ ժամանակին տրամադրվեցին համայնքներին, փաթեթավորված դետալներն առաջիկա օրերին մայրաքաղաքից ժամանած մասնագետները կամբողջացնեն, ինչից հետո էլ տնամերձներում կսկսվի հողը վարելու գործընթացը:
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...
23:51 22.07.2025
Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքներըՄեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:49 22.07.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...
23:46 22.07.2025
Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...