16:44 16.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղվեց՝ ի՞նչ վիճակում են այսօր հայ-իրանական հարաբերությունները:
Փաշինյանը նշեց, որ շփումներ կան, ինքն էլ հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահի հետ, պայմանավորվել են, որ շփումները պետք է շարունակեն, որ կորոնավիրուսի բերած իրավիճակները հնարավորինս շուտ հաղթահարեն:
Վարչապետը նշեց՝ ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչներ կապի մեջ են իրենց գործընկերների հետ, և հայ-իրանական հարաբերությունները զարգանում են բնականոն հունով:
Արձագանքելով իր՝ զրոյից արտաքին քաղաքականություն ստեղծելու մասին հայտարարությանն ու դրա տարընկալումներին, վարչապետը միևնույն ժամանակ թվարկեց կառավարության կարևորագույն ձեռքբերումները:
«Ամենակարևորը՝ Հայաստանը ճնշող մեծամասնությամբ ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի անդամ ՄԱԿ-ում. այս մարմինը համարվում է Մարդու իրավունքների անվտանգության խորհուրդը»,- ասաց նա:
Վարչապետը կարևորեց, որ որոշ երկրներ Հայաստանում դեսպանություններ բացելու որոշում են կայացրել, հաջողություններ են գրանցվել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման առումով:
«Երբ խոսում եմ զրոյից արտաքին քաղաքականություն ստեղծելու մասին, չեմ ասում՝ Հայաստանը նախկինում ձեռքբերում չի ունեցել, ասում եմ՝ փոխենք մեր միջազգային ընկալումը որպես սուբյեկտ, ուրիշների ընկալումը՝ մեր նկատմամբ»,- նշեց վարչապետը:
10:48 10.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության10:48 10.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...
10:35 10.07.2025
Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։ ...
10:25 10.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:22 10.07.2025
Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացըԱռաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պայմանագրով նախատեսված է իրականացնել 527 000 գծամետր ճաքալցում: ...
10:11 10.07.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում էՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է։ Այս մասին հայտնում է YoHealth-ը: 44-ամյա ֆրանսիացին, որը YoHealth-ի դեսպանն է, հուլիսի 11-ին «Փյունիկի» մարզաբազայում կհանդիպի երևանյան ակումբի սաների, ինչպես նաև ֆուտբոլային երկրպագուների հետ: Հանդիպման ընթացքում Էվրան վարպետության դաս կանցկացնի «Փյունիկի» սաների հետ: Պատրիս Էվրան Չեմպիոնների լիգայի հաղթող է, Անգլիայի հնգակի, Իտալիայի […] ...
10:00 10.07.2025
Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհըՀուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի […] ...