15:40 16.05.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն առանձնացրել է վարչապետի հրապարակած 100 փաստերից մի քանիսը, մասնավորապես փաստեր, որոնք վերաբերում են դիզելային վառելիքի, շաքարավազի և կարագի շուկաներում տեղի ունեցած փոփոխությունների, ինչպես նաև դեղերի զուգահեռ ներմուծման ընթացակարգերի հեշտացմանը:
Դրանք հրապարակվել են հանձնաժողովի ֆեյսքուքյան էջում.
«47. 2019 թվականին դիզելային վառելիքի շուկայում գրանցվել են զգալի փոփոխություններ, մասնավորապես՝ դիզելային վառելիք ներկրողների թիվն ավելացել է 11-ով (6-ից դառնալով 17), իսկ խոշոր ներկրող ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է 5%-ով (97-ից` 92 տոկոս)։ Մրցակցության ավելացումը մի կողմից և վառելիքի գների համաշխարհային միտումները մյուս կողմից, իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանում նավթամթերքի գների նվազման վրա․ 2018թ-ի մայիսի դրությամբ դիզվառելիքի գինը եղել է 470 դրամ, իսկ 2020թ-ի մայիսին՝ 300 դրամ։ Մեկ տարվա ընթացքում մոտ 38%-ով նվազել է նաև բենզինի գինը՝ 420 դրամից նվազելով մինչև 280 դրամ։
48. Կարագի շուկայում 2019թ-ի ընթացքում 2018թ-ի համեմատ կենտրոնացվածության աստիճանը նվազել է՝ առավել խոշոր իրացման ծավալ ունեցող ընկերության մասնաբաժինը 62%-ից կրճատվել է՝ կազմելով 49%: Միևնույն ժամանակ կարագի մանրածախ իրացման միջին գինը 2018թ-ին կազմել է 4,383 դրամ, 2019թ-ին՝ 3,906 դրամ, իսկ ներկայումս՝ 3,680 դրամ: 2018 թվականի համեմատ գնանկում է տեղի ունեցել 16%-ով):
49. Շաքարավազի շուկայում վերջին երկու տարիների ընթացքում նվազել է կենտրոնացվածության աստիճանը, որի արդյունքում նվազել է առավել խոշոր ներմուծման և իրացման ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտի տեսակարար կշիռը՝ ներմուծման մասով 67%-ից դառնալով 49%, իսկ իրացման մասով՝ 95%-ից դառնալով 88%։ Տեղի ունեցած վերադասավորումների և համաշխարհային միտումների արդյունքում շաքարավազի շուկայում վերջին երկու տարում տեղի է ունեցել շուրջ 24% գնանկում։ Մասնավորապես, եթե 2018թ-ի մայիսի դրությամբ մեկ կիլոգրամ շաքարավազն արժեցել է 335 դրամ, ապա 2020թ-ին այն
արժի 255 դրամ։Սոցիալական ապահովվածության ամրապնդում․61. Կառավարության ընդունած որոշման արդյունքում հեշտացվել է դեղերի զուգահեռ ներմուծման ընթացակարգը, ինչի շնորհիվ ակտիվացել է մրցակցությունը և ուղիղ ներկրմամբ ներմուծվող դեղերի մեծածախ գները 2019թ-ին միջինում նվազել են 6%-ով: Բացի այդ, շուկայում հայտնվել են հիմնական ներմուծվող դեղերից միջինում 13%-ով ցածր գնով զուգահեռ ներմուծվող դեղեր»։
13:28 10.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 10-15-ը13:28 10.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 10-15-ըԵրևանում հուլիսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների […] ...
13:20 10.07.2025
Յուրի Ջորկաեֆի որդին տեղափոխվել է իտալական ակումբՅուրի Ջորկաեֆի որդին՝ Օան Ջորկաեֆը տեղափոխվել է Իտալիայի Դ Սերիան ներկայացնող «Սանրեմեզե»։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 28-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը շվեյցարական «Պարադիսոն» էր։ Օան Ջորկաեֆը 2024/25 մրցաշրջանում 16 խաղում խփել է 5 գոլ։ Կիսապաշտպանը խաղացել է նաև «Ռապերսվիլ-Յոնայում», «Կրինսում» ու «Սենտ Միրենում»։ ...
13:07 10.07.2025
Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել է․ Երևանի պարեկների բացահայտումըՀուլիսի 4-ի գիշերը` ժամը 4-ին, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Սեբաստիայի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ 22-ամյա երիտասարդի: Բաժնի մոտ ծառայողական մեքենայից իջեցնելիս նրա տաբատից ընկել է կպչուն ժապավենով չորս փաթեթ, ևս 19 փաթեթ […] ...
12:59 10.07.2025
9,5 հա մակերեսով հողատարածքների ապօրինի օտարման հետևանքով շուրջ 143 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել համայնքինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարութով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր համագյուղացիների և ծանոթների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով պայմանավորված, վերջիններիս կողմից համայնքին պատկանող օտարման ոչ ենթակա հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է համայնքի շահերին […] ...
12:50 10.07.2025
ՊՍԺ-ն թիմ է, իսկ մենք նոր ենք սկսում․ Խաբի ԱլոնսաՄադրիդիդ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո նշել է, որ թիմը դեռևս շատ բան ունի սովորելու: «Պետք է շատ դետալներ վերլուծենք: Այժմ մենք գիտենք, թե որտեղ ենք գտնվում և ուր ենք ուզում գնալ: Մենք պատրաստ ենք դրան: ՊՍԺ-ն թիմ է, իսկ մենք նոր ենք սկսում: Այսօր մենք շատ […] ...
12:43 10.07.2025
Նյու Դելիում տեղատարափ անձրևի պատճառով ավելի քան 300 չվերթ է հետաձգվելՀուլիսի 10-ի գիշերը Նյու Դելիում տեղացած ուժեղ մուսսոնային անձրևներից հետո Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում ավելի քան 300 չվերթ է հետաձգվել, հայտնում է Flightradar ինքնաթիռների հետևման ծառայության տվյալները։ Մոտ 10 ինքնաթիռ փոխել է իր ուղղությունը և վերահասցեավորվել է Ջայպուր և Լաքնաու քաղաքներ վայրէջք կատարելու համար: Հուլիսի 9-ի երեկոյան Նյու Դելիում սկսվել և կեսգիշերից հետո շարունակվել […] ...