15:54 18.05.2020
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով դատական հերթական նիստը:
Նիստի ընթացքում դատարանը շարունակել է հետազոտել գործի նյութերը: Նյութերը հետազոտելու ընթացքում հայտնի է դարձել, որ գործով ամբաստանյալ, ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի դեմ գլխավոր ցուցմունք տված անձը՝ Սամվել Ադյանը, ըստ գործի նյութերի, երեք անգամ դիմել է քննիչին՝ իրեն առանց փաստաբանի ներկայության ընդունելու և առանձնազրույց ունենալու համար։ Այս հանդիպումներից հետո Ադյանը դիմել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին՝ կրկին խնդրելով իրեն ընդունել առանց պաշտպանի, քանի որ ինքը ցանկանում է ինքնախոստովանական ցուցմունք տալ։
Բացի դրանից՝ այսօր հրապարակվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Դավիթ Սանասարյանի նամակագրությունը, որտեղ խոսվում է նաև հեմոդիալիզի սարքերի ներկրման շուկայում մոնոպոլիա լինելու մասին:
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի նյութերի՝ Սանասարյանը, խմբային շահերից ելնելով, իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
15:18 10.07.2025
Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափովԿառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով […] ...
15:06 10.07.2025
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիպել են Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք […] ...
15:03 10.07.2025
Լավրովը և Ռուբիոն հանդիպում են անցկացնում Կուալա ԼումպուրումՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են անցկացնում Կուալա Լումպուրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Այն տեղի է ունենում ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակներում։ Դիվանագետները նախկինում մի քանի անգամ հեռախոսազրույց էին ունեցել և առաջին անգամ անձամբ հանդիպել էին փետրվարին Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ։ Այդ ժամանակ կողմերը համաձայնության եկան սկսել երկրների […] ...
14:54 10.07.2025
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը կտրամադրվի Գյումրի համայնքին՝ հանրապետական նշանակության հուշարձանի առավել արդյունավետ պահպանման նպատակովԿառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Գյումրու համայնքապետարանի շենքում գտնվող՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը հետ վերցնել «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Գյումրի համայնքին: 2022 թվականին ՀՀ վարչապետին է դիմել Շիրակի մարզպետը՝ տեղեկացնելով, որ ՊՈԱԿ-ի շենքում տեղադրված և հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ […] ...
14:48 10.07.2025
«Տոտենհեմը» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Ճապոնիայի առաջնությունը ներկայացնող «Կավասակի Ֆրոնտալե» ակումբի ֆուտբոլիստ Կոտա Տակաիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: 20-ամյա ֆուտբոլիստի համար ակումբը վճարել է 5 միլիոն ֆունտ: Ճապոնացի պաշտպանի հետ «Տոտենհեմը» կնքել է 5 տարվա պայմանագիր: 2025-ին Կոտա Տակաին անցկացրել է 19 հանդիպում ու խփել 2 գոլ: Նա նաև 4 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի ազգային […] ...