23:55 18.05.2020
Պարետի որոշմամբ՝ մանկապարտեզներն ու նախակրթարանները ևս վերսկսում են իրենց աշխատանքը։ Գյումրու 24 մանկապարտեզները պատրաստ կլինեն երեխաներին ընդունել մայիսի 20-ից։ Մանկապարտեզների տնօրեններն ունեն հանձնարարական՝ ընդունել միայն աշխատող ծնողների երեխաներին։
Այսօրվանից Գյումրու բոլոր նախադպրոցական հաստատություններում նախապատրաստական աշխատանքներ էին տանում, ախտահանվում էին մուտքերն ու բակերը, խմբասենյակները, սանհանգույցներն ու խաղալիքները։
Երկու ամիս կարանտինային ռեժիմում մնալուց հետո քաղաքի բոլոր մանկապարտեզներն իրենց դռները բացելու են մայիսի 20-ից, բայց այսօրվանից աշխատակիցները պաշտպանիչ դիմակներով ու ձեռնոցներով եկել էին աշխատանքի,առաջնային ու կարևոր գործը ախտահանումն էր։ Քլորաջրով լվանում էին մանկապարտեզների բակերն ու մուտքերը, ախտահանիչ լուծույթներով՝ խմբասենյակներն ու խաղալիքները։
Ախտահանումից բացի, պարետի ցուցումով սահմանված են հստակ պահանջներ, որոնք ապահովելու դեպքում միայն կթույլատրվի մանկապարտեզների գործունեությունը։ Երեխաները ջերմաչափվելու են օրական երկու անգամ, իսկ ծնողների մուտքը մանկապարտեզ արգելվում է։
Եթե երեխաների մոտ օրվա ընթացքում արձանագրվում է ջերմության բարձրացում կամ վիրուսին բնորոշ ախտանշաններ, մանկապարտեզներում ևս կան առանձնացված սենյակներ։
Ննջարաններում մահճակալները ևս մայիսի 20-ից այլ դասավորություն են ունենալու։ Այստեղ հեռավորության պահպանումն ու օդափոխությունը պարտադիր է, մահճակալները պետք է ունենան առնվազն 2-2.5մ հեռավորություն։
Գյումրու 24 մանկապարտեզներից երեքը տնակային են։ Քարե շենքերում եթե ցուցումներն ու պահանջները նվազագույնը ապահովելը հնարավոր է, տնակային մանկապարտեզներում որոշ խնդիրներ անլուծելի են։
Երեխաների առողջության ու անվտանգության կանոնների պահպանումը հաշվի առնելով՝ որոշվել է, որ մանկապարտեզների խոհանոցներում սնունդ տեղում չի պատրաստվելու, ուտելիքը երեխաներն իրենց հետ բերելու են տնից։
Պահանջներին ենթարկվել ծնողները չեն խուսափում, բայց շատերը չեն կարող կատարել և հրաժարվում են երեխաներին մանկապարտեզ բերել, այս մասին շատերը տեղյակ են պահում զանգով , որոշներն էլ անձամբ են գալիս մանկապարտեզ։
Հստակ պայմաններ են սահմանվել նաև մանկապարտեզների աշխատակիցների համար, որոշ դեպքերում նրանց աշխատանքի ներկայանալ չի թույլատրվի։ Գյումրու մանակապարտեզներ հաճախող 2700 երեխաներից՝ քանիսը մայիսի 20-ից կհաճախեն մանկապարտեզներ, պարզ կդառնա վաղը, երբ վերջնական ճշտված ցուցակները կներկայացնեն քաղաքապետարանի կրթության բաժին։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...