Իրավիճակն ԱՄՆ-ում․ նախագահ Թրամփի պայքարը կորոնավիրուսի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

Իրավիճակն ԱՄՆ-ում․ նախագահ Թրամփի պայքարը կորոնավիրուսի դեմ

14:43 20.05.2020

Մայիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի ընդհանուր դեպքերն անցել են 1․5 միլիոնը, որից միայն 350 հազարը Նյու Յորքում է, իսկ մահացության թիվն անցնում է 90 հազարը: Այս մասին հայտնում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը:

ԱՄՆ հիվանդության կառավարման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդի թվիթերյան գրառման համաձայն՝ մինչև հունիսի 1-ը ԱՄՆ-ում մահացությունների թիվը կանցնի 100 հազարը։

Չնայած դեպքերի ավելացող թվերին՝ ԱՄՆ-ն վերսկսում է իր գործունեությունը։ Չորեքշաբթի օրվա տվյալներով բոլոր 50 նահանգները սկսել են թուլացնել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները։ Թեև մահացությունների թիվը անցնում է 90 հազարը, այնուամենայնիվ Սպիտակ տան պաշտոնյաները շարունակում են խրախուսել վերաբացման քաղաքականությունը և լավատեսորեն կանխատեսում են արագընթաց տնտեսական վերականգնում։

Նախագահ Թրամփը նշել է, որ արդեն մոտ 10 օր է, ինչ ընդունում է մալարիայի դեմ օգտագործվող դեղամիջոց՝ հիդրօքսիքլորոքին։ Այնուամենայնիվ չկա որևէ ապացույց, որ այդ դեղամիջոցը կարող է հաղթահարել կորոնավիրուսը և ոլորտի ներկայացուցիչները զգուշացնում են հնարավոր բացասական ազդեցության մասին։ Ըստ Թրամփի՝ շատ մարդիկ են ընդունում այն, հատկապես առաջնագծի աշխատողները մինչ կորոնավիրուսով վարակվելը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ փաստ կա, որ կապացուցի այդ դեղամիջոցի դրական ազդեցությունը, Թրամփը պատասխանել է, որ իր ապացույցն այն է, որ շատ դրական արձագանքներ է ստանում դրա մասին։

«CNN» լրատվական գործակալությունը տրված իր մեկնաբանությամբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նշել է, թե ինչպես է գնահատում նախագահի այդ որոշումը․ «Ինչ վերաբերում է նախագահին, ապա նա մեր նախագահն է, և ես չեմ ցանկանա, որ նա ընդունի այնպիսի դեղամիջոցներ, որոնք չեն հաստատվել գիտնականների կողմից, հատկապես իր տարիքային խմբի և իր, այսպես ասած, քաշային խմբի համար՝ անառողջ գիրություն, այդպես են կոչում։ Այսպիսով, ես կարծում եմ, որ դա լավ գաղափար չէ»։

ԱՄՆ նախկին փոխնախագահ և դեմոկրատական կուսակցության նախագահի հավանական թեկնածու Բայդենը ևս արձագանքել է, ասելով «Դա նույն բանն է, որ ասես, իսկ գուցե «Քլորո՞քս» (մաքրող միջոց) ներարկել արյան մեջ, գուցե այն բուժի Ձեզ։ Ի՞նչ է նա անում։ Ի՞նչ է, ի սեր Աստծո, այս մարդն անում․․․ սա բացարձակ անպատասխանատու քայլ է։ Չկա լուրջ մի բժիշկ, ով խորհուրդ կտա օգտագործել այդ դեղամիջոցը։ Դա հակառակ հետևանք կունենա։ Դա չի օգնի»։

Թրամփի վարչակազմը, ձգտելով թուլացնել կորոնավիրուսի դեմ պայքարի կարևոր դեղամիջոցների օտարերկրյա մատակարարումներից կախվածությունը, պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգների նորաստեղծ ընկերության հետ COVID-19-ի դեմ պայքարի դեղեր և դեղամիջոցների բաղադրիչներ արտադրելու համար։ Այն 354 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր է, որը կնքվել է չորս տարվա համար և կարող է երկարացվել մինչև տաս տարի՝ հասնելով 812 միլիոն ԱՄՆ դոլարի։ Սպիտակ տան Առևտրի և արտադրության քաղաքականության գրասենյակի տնօրեն Փիթեր Նավարոն նշում է․ «Շատ երկար ժամանակ մենք ապավինեցինք արտաքին արտադրության և մատակարարման ցանցերին մեր ամենակարևոր դեղամիջոցների և դեղագործական ակտիվ բաղադրիչների համար՝ միաժամանակ զգալի ռիսկի տակ դնելով Ամերիկայի առողջությունը, անվտանգությունը և ազգային անվտանգությունը»։ Ընկերությունը հրաժարվեց բացահայտել, թե ինչ դեղեր և բաղադրիչներ են նախատեսում պատրաստել, նշելով, որ դա կարող է վնաս հասցնել ազգային անվտանգությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

12:17 11.07.2025

Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կուալա Լումպուրում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ «Մենք քննարկեցինք Ուկրաինայի հարցը, հաստատեցինք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտած դիրքորոշումը», – նշել է Լավրովը Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ ...

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

12:07 11.07.2025

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հանդիպել են «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների հետ։ Կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ՆԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են սովորողների աշխատանքներին։ Կրթահամալիրի սաները կիսվել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման վերաբերյալ իրենց նախագծերով, ներկայացրել նոր դիզայնի վերաբերյալ պատկերացումներն ու ժամանակից լուծումները։ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ […] ...

SHANTNEWS

12:00 11.07.2025

SHANTNEWS

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

11:53 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի հավաքականի 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի հասակակիցների ընտրանուն: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն է է եղել: ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

11:46 11.07.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

11:40 11.07.2025

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...

BACK_TO_TOP