16:57 20.05.2020
ՀՀ ՊՆ ՌՈ կենտրոնական ապարատի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները Գյումրիի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ իրացնելիս, ս.թ. մայիսի 19-ին Գյումրիի ՌՈ բաժանմունք է հրավիրվել N զորամասի ֆինանսական ծառայության պետը, ով հաղորդում և բացատրություն է տվել, որ 2019 թ. մարտ ամսին իր կնոջը N զորամաս աշխատանքի ընդունելու դիմաց, նույն զորամասի ֆինանսական ծառայության պետին առձեռն տվել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որն էլ նշված գումարը փոխանցել է զորամասի հրամանատարին:
Գյումրիի ՌՈ բաժանմունք է հրավիրվել նաև տվյալ զորամասի ֆինանսական ծառայության նախկին պետը, ով համապատասխան հաղորդում ու բացատրություն է տվել, որ աշխատանքի ընդունելու համար միջնորդել է զորամասի հրամանատարին, որի համար վերջինս պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:
Փաստի առթիվ Գյումրիի ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ՊՆ ՌՈ կենտրոնական ապարատի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները Գյումրիի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ իրացնելիս բացահայտել են նաև պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր: N զորամասի ֆինանսական ծառայության նախկին պետը հաղորդում է տվել, որ 2017-ի փետրվար ամսին, նույն զորամասի հրամանատարն իր աշխատասենյակում առաջարկել է գնորդ գտնել զորամասին հասանելիք էլեկտրոէներգիայի չափաքանակի ամսական առաջացած ավելցուկը վաճառելու համար: Զորամասի ֆինանսական ծառայության պետը դիմել է իր ծանոթին՝ զորամասի տարածքը սպասարկող էլ.ցանցի տեղամասի պետին, ով համաձայնել է յուրաքանչյուր կիլովատի դիմաց վճարել 9 ՀՀ դրամ գումար: Մինչև 2019-ի ապրիլ ամիսը վերջինս զորամասի ֆինանսական ծառայության պետին յուրաքանչյուր ամիս առձեռն փոխանցել է 150.000-ից 400.000 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ՝ 2.500.000-ից 3.000.000 ՀՀ դրամ գումար, որն էլ զորամասի ֆինանսական ծառայության պետը առձեռն փոխանցել է զորամասի հրամանատարին՝ վերջինիս աշխատասենյակում: Զորամասի հրամանատարը յուրաքանչյուր ամիս ֆինանսական ծառայության պետին տվել է 20.000-ից 30.000 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ՝ 300.000-ից 400.000 ՀՀ դրամ գումար և նույնքան էլ՝ զորամասի ԿՇԾ պետին, ով կատարել է էլեկտրոէներգիայի հաշվիչի ցուցմունքների ուղղումները:
N զորամասի նախկին ֆինանսական ծառայության պետը հաղորդում է տվել նաև առ այն, որ 2018թ. հոկտեմբեր ամսին, նույն զորամասի հրամանատարն իր աշխատասենյակում առաջարկել է, որ գնորդ գտնի զորամասին հասանելիք գազի չափաքանակի ամսական առաջացած ավելցուկը վաճառելու համար: Ֆինանսական ծառայության պետը դիմել է գազի գրասենյակի աշխատակից իր ծանոթին, ով համաձայնվել է յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց վճարել 23 ՀՀ դրամ գումար: 2019-ի հունվար ամսին, զորամասի 2018թ-ի գազի ծախսից առաջացած ավելցուկը հաշվարկելուց հետո, գրասենյակի աշխատակիցը զորամասի ֆինանսական ծառայության պետին առձեռն փոխանցել է 2.000.000 ՀՀ դրամ գումար, որն էլ վերջինս փոխանցել է զորամասի հրամանատարին: Հաշվիչի ցուցմունքների ուղղումը կատարել է զորամասի ԿՇԾ պետը:
Տրված հաղորդումներն ուղարկվել են Շիրակի կայազորի զինվորական դատախազություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:28 11.07.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինըԵվրոպացիները պետք է ստանձնեն Ուկրաինային աջակցելու ծախսերի զգալի մասը, հինգշաբթի Newsmax-ին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Եվրոպացի դաշնակիցները պետք է ստանձնեն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության առյուծի բաժինը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեծացրել են իրենց պատրաստակամությունը՝ ստանձնելու եվրոպական մայրցամաքի ավանդական պաշտպանությունը՝ միաժամանակ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելով Ուկրաինային զենքի մատակարարման համար», – ասել է մշտական ներկայացուցիչը։ ...
12:17 11.07.2025
Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցումՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կուալա Լումպուրում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ «Մենք քննարկեցինք Ուկրաինայի հարցը, հաստատեցինք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտած դիրքորոշումը», – նշել է Լավրովը Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ ...
12:07 11.07.2025
Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հանդիպել են «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների հետ։ Կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ՆԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են սովորողների աշխատանքներին։ Կրթահամալիրի սաները կիսվել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման վերաբերյալ իրենց նախագծերով, ներկայացրել նոր դիզայնի վերաբերյալ պատկերացումներն ու ժամանակից լուծումները։ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ […] ...
11:53 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանունԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի հավաքականի 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի հասակակիցների ընտրանուն: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն է է եղել: ...
11:46 11.07.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերՀուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...