Վարչապետը հիմնական խնդիր է համարում հետևյալը. սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և վիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

Վարչապետը հիմնական խնդիր է համարում հետևյալը. սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և վիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ

19:41 20.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող:

«Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք՝ մայիսի վերջին կունենանք մոտավորապես 10 հազար հիվանդ, այսինքն՝ դրական ախտորոշված պացիենտ, իսկ հունիսի կեսերին արդեն այդ թիվը կարող է հասնել 20 հազարի: Ինչը նշանակում է, որ մենք պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումների և առավել ևս դրանց կիրառման որակը և ծավալը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքերով՝ պարետատան մարտավարությունը և ռազմավարությունը ընդհանուր առմամբ եղել է հետևյալը՝ կորոնավիրուսի առկայությամբ սովորել ապրել բնականոն կյանքով, կամ շատ թե քիչ բնականոն կյանքով, կամ հնարավոր ամենաբնականոն կյանքով:

«Բայց, բնականաբար, սա ասելով՝ նկատի ենք ունենում կարողանալ իրավիճակը կառավարել այնպես, որ սահմանափակումներից հետ քայլ անելուց հետո կրկին անհրաժեշտություն չլինի վերադառնալ նախկինում կիրառված սահմանափակումներին: Եվ այսօրվա մեր արձանագրումը հենց այդ է, որ, ցավոք սրտի, մենք վստահ չենք, որ առկա տեմպը պահպանվելու դեպքում կկարողանանք պահել այս մարտավարությունը: Բայց մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ հենց դա՝ սովորել, շարունակել սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ»,– նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, ընդհանուր առմամբ, այս շրջանում հաճախ է խոսվում, քննարկվում և Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված վիճակը համեմատության մեջ դրվում մի շարք այլ երկրների հետ ու զուգահեռներ անցկացվում:

 «Դա, իհարկե, հասկանալի համեմատություն է, բայց ուզում եմ ասել, որ համեմատություն անելիս պետք է ելնել և դիտարկել ամբողջական պատկերը: Ի սկզբանե մեր մարտավարությունը եղել է հետևյալը. միջոցառումներն իրականացնել այնպես, որ դրանք լինեն մաքսիմալ հավասարակշռված՝ տնտեսական ճգնաժամի կառավարման տեսակետից, առողջապահական ճգնաժամի կառավարման տեսակետից և սոցիալական ճգնաժամի կառավարման տեսակետից: Եվ այս առումով ես կարևոր եմ համարում արձանագրել, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի ընթացքում մեզ հաջողվել է պահել գնաճի, ըստ էության, մինիմալ շեմ, մեր ֆինանսական շուկան ցնցումների չի ենթարկվել: Սա ասում եմ արձանագրելու համար, որ այո՛, կան երկրներ, որտեղ զուտ համավարակի թվային տրամաբանության իմաստով շատ ավելի լավ իրավիճակ է, բայց մյուս կողմից կա պլանավորվածը մի քանի անգամ գերազանցող գնաճ, ցնցումներ են արձանագրվում ֆինանսատնտեսական շուկայում: Եվ, ընդհանուր առմամբ, գնահատման և ընտրության հարց է, թե որ խնդրի լուծումն է առաջնահերթ: Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք մեր մարտավարությունը և պետք է տնտեսական խնդիրը, սոցիալ-տնտեսական խնդիրներն ամենևին չթերագնահատենք՝ ի հակադրություն առողջապահական խնդիրների: Բայց մյուս կողմից առողջապահական խնդրի չլուծումը և սրացումը կարող է իր հերթին ավելի խորացնել տնտեսական խնդիրները և ավելի դժվարացնել դրանց լուծումը»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ նիստի ընթացքում կքննարկեն առկա իրավիճակը, նաև կփորձեն հասկանալ հետագա անելիքներում՝ ինչ կոնկրետ սրբագրումներ պետք է անել:

«Խոսքը, ընդ որում, ոչ այնքան բովանդակային սրբագրումների մասին է, որովհետև, ըստ էության, բովանդակային առումով բոլոր երկրները կիրառում են նույն կարգի միջոցառումներ, չնայած ես չեմ բացառում, որ մենք կարող ենք քննարկել նաև այդպիսի հարց: Ավելի շատ պետք է հասկանանք, թե ինչպես ենք առավել արդյունավետ դարձնում կորոնավիրուսի դեմ այն պայքարը, որը, մեր համոզմամբ, ամենաարդյունավետն է, խոսքը ապակենտրոն և ապակենտրոնացված պայքարի մասին է, երբ հնարավորինս շատ ուժեր և քաղաքացիներ ներգրավված լինեն անհատական պատասխանատվության մակարդակում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընդհանուր դինամիկային, վարակված անձանց առողջական վիճակին, կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին:

Նշվել է, որ թեստավորման ծավալներն ավելացնելու արդյունքում հնարավոր է դարձել վարակման դեպքերը հնարավորինս վաղ հայտնաբերել, բուժման արդյունքում չթողնելով, որպեսզի հիվանդների մոտ առողջական վիճակի վատթարացում տեղի ունենա:

Նիստում քննարկման առարկա են դարձել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ հետագա անելիքներին, մասնավորապես, համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, վերահսկողության մեխանիզմներին և այլ հարցերի:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է պարետատան սահմանած կանոնների պահպանման ուղղության խիստ վերահսկողության իրականացումը և տվել համապատասխան հանձնարարականներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

10:30 11.07.2025

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 4-0 հաշվով ջախջախել է Կոսովոյի «Պրիշտինային»: Հեթ-տրիկ է գրանցել Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Սիրիլ Բայալան: Սերոբյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

10:13 11.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ

10:00 11.07.2025

Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱ

09:45 11.07.2025

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱ

Սերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...

Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ

09:31 11.07.2025

Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ

Համաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

09:15 11.07.2025

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

Հուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին,  մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...

BACK_TO_TOP