Կառավարությունը կփոխհատուցի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների առանձին խմբի վարձավճարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

Կառավարությունը կփոխհատուցի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների առանձին խմբի վարձավճարը

21:12 20.05.2020

ՀՀ կառավարությունը կքննարկի բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման մասին որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն ընդգրկված է կառավարության մայիսի 21-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է  Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության պայմաններում բուհերի վճարովի համակարգում սովորողներին ֆինանսական աջակցություն  ցուցաբերելու  անհրաժեշտությամբ:

«Նախարարության նախաձեռնության արդյունքում ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1464-Ն որոշմամբ հատկացվել էր 82.000,0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին, որի սահմաններում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով  ուսման վարձավճարի փոխհատուցում են ստացել բուհերի անվճար համակարգում չընդգրկված՝ 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված 2018-2019 ուս. տարվա համար 510 ուսանող՝ մասնակի՝ 20 տոկոսի չափով՝ 44.661.680 հազար դրամ և 2019-2020 ուս. տարվա համար/1-ին կիսամյակ/՝ 569 ուսանող ուսման վարձի 10 տոկոսի չափով 24.914. 496 հազար դրամ:

Հաշվի առնելով վերոնշյալ ցուցանիշները՝ համապատասխան ֆինանսական միջոցներ են նախատեսվել նաև 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում վերոնշյալ խմբերի սովորողներին ֆինանսական աջակցությունն ապահովելու համար:

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության պայմաններում ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացողների շարքում ընդգրկելով  ուսանողների վերոնշյալ խմբերին՝ հնարավորություն կստեղծվի  համավարակի տարածմամբ պայմանավորված  իրավիճակում օժանդակություն ստանալ առաջացած դժվարությունների հաղթահարման համար»,- ասված է հիմնավորման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

10:13 11.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ

10:00 11.07.2025

Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱ

09:45 11.07.2025

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱ

Սերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...

Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ

09:31 11.07.2025

Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ

Համաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

09:15 11.07.2025

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

Հուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին,  մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...

«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ

09:00 11.07.2025

«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ

Երևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...

BACK_TO_TOP