Հանքերի հարցով «Մարզպետն ընդդեմ Գլաձորի ավագանու» դատական վարույթը կարճվել է․ ՀԲՃ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

Հանքերի հարցով «Մարզպետն ընդդեմ Գլաձորի ավագանու» դատական վարույթը կարճվել է․ ՀԲՃ

09:37 21.05.2020

Վայոց Ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ ապրիլի 29-ին ընդունել էր որոշում, որով հավանություն էր տվել Գլաձոր համայնքի 2152 բնակիչների ստորագրությամբ ամրագրված «Գլաձոր համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Այս մասին հայտնում է ՀԲՃ-ն։

Սակայն ավագանու այս որոշումից հետո Վայոց ձորի մարզպետը գրություն էր ուղարկել Գլաձոր համայնքի ղեկավարին, որով առաջարկել էր ողջամիտ ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ և անվավեր ճանաչել ավագանու վերոնշյալ որոշումը: Բայց ավագանին 2019թ հունիսի 14-ի հերթական նիստում միաձայն մերժել էր վերոնշյալ որոշումն անվավեր ճանաչելու մարզպետի այդ առաջարկը։

Այս ամենից հետո Վայոց ձորի մարզպետը դիմել էր վարչական դատարան՝ փորձելով դատական ճանապարհով պարտավորեցնել Գլաձորի ավագանուն անվավեր ճանաչել իր որոշումը։ Սկզբում հայցադիմումը մերժվել էր ու հետ էր վերադարձվել։ Դատարանը դիմողի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ դիմումը չի պարունակում որևէ հիմնավորում, իսկ դրան կից ներկայացված չէ որևէ ապացույց առ այն, որ պետության՝ ընդերքի օգտագործման ոլորտում իրավունքների պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի վրա:

Այնուհետև մարզպետը կրկին էր ներկայացրել հայցադիմումն՝ արդեն ուղղված տարբերակով և իր լիազորությունները հիմնավորող փաստաթղթերով, որն էլ 2019թ օգոստոսի 23-ին ընդունվել էր վարույթ։

Եվ ահա, ՀՀ վարչական դատարանը՝ քննարկելով այդ հայցադիմումը, 2020թ ապրիլի 17-ին որոշում է կայացրել վարչական գործի վարույթն ըստ դիմումի Վայոց Ձորի մարզպետի ընդդեմ Գլաձոր համայնքի ավագանու՝ համայնքի ավագանու «Գլաձոր համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին» 29.04.2019թ թիվ 44 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, կարճել:

Դատարանի այս որոշման մեջ մասնավորապես նշված է հետևյալը․

«…Դատական վերահսկողության օբյեկտ են հանրագիրը վերադարձնելու, հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումը և հանրագրին պատշաճ պատասխան չտալու կապակցությամբ դրսևորված անգործությունը:
Դատարանի գնահատմամբ՝ հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալը /հավանություն տալու մասին որոշումը/ ենթադրում է որոշակի գործընթացի մեկնարկ, մասնավորապես, հիմք է հանդիսանում հավանության արժանացած առաջարկությունը կատարելու /կյանքի կոչելու/ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար, որոնք կարող են դրսևորվել տարբեր իրավական ակտերի, այդ թվում՝ նորմատիվ իրավական ակտերի ընդունման ձևով: Հանրագրում նշված առաջարկությանը հավանության տալը /հավանություն տալու մասին որոշումը/ հանդիսանում է հանրագրի քննարկման արդյունքում տրամադրված պատշաճ պատասխան, չի սահմանում վարքագծի որևէ պարտադիր կանոն անորոշ թվով անձանց համար և ըստ այդմ՝ չի հանդիսանում նորմատիվ իրավական ակտ, և դրա իրավաչափությունը չի կարող վիճարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի կանոններով…
…Ավելին, հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին որոշումն ինքնին դատական վերահսկողության օբյեկտ չի հանդիսանում. վարչադատավարական կարգով դատական վերահսկողության օբյեկտ կարող են հանդիսանալ հավանության արժանացած առաջարկության կատարման ուղղությամբ ձեռնարկված միջացառումների շրջանակներում ընդունվող /ընդունվելիք/ վարչական կամ նորմատիվ իրավական ակտերը: Սույն դեպքում, վիճարկվող որոշմամբ Գլաձոր համայնքի ավագանին որոշել է հավանություն տալ Գլաձոր համայնքի բնակիչների՝ 2019թ. ապրիլի 19-ին համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացված «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Նշված որոշումը հիմք է այդ առաջարկության կատարման ուղղությամբ որոշակի միջոցառումներ ձեռնարկելու համար: Վիճարկվող որոշումը վարքագծի որևէ պարտադիր կանոն չի բովանդակում և ըստ այդմ՝ նորմատիվ իրավական ակտի բնույթ չունի: Դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ որոշման համարից հետո բացակայում է «Ն» /նորմատիվ/ տառը, որի միջոցով իրավական ակտն ընդունած մարմինը, «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքիք 19-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, նշում է կատարում այդ ակտի նորմատիվ բնույթի մասին:
Դատարանի գնահատմամբ՝ վիճարկվող որոշումը դատական վերահսկողության օբյեկտ չի հանդիսանում. վարչադատավարական կարգով վիճարկման առարկա կարող են դառնալ սույն գործով վիճարկվող որոշմամբ հավանության արժանացած առաջարկության կատարման ուղղությամբ ձեռնարկված /ձեռնարկվելիք/ միջացառումների շրջանակներում ընդունվելիք վարչական կամ նորմատիվ իրավական ակտերը:
Վերոհիշյալի հիման վրա դատարանը եզրակացնում է, որ առկա է սույն գործի վարույթը կարճելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք, այն է՝ վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության…»:

Վայոց ձորի մարզպետը բողոքարկել է դատարանի այս որոշումը վերաքննության կարգով, ինչին Գլաձորի ավագանու ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Թարվերդյանն անդրադարձել է ֆեյսբուքյան գրառմամբ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ

14:10 11.07.2025

Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ

Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների շրջանակում՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ազդարարման համակարգերի փորձարկումներ՝ դրանց անխափան աշխատանքն ապահովելու և հնարավոր խնդիրները վերացնելու նպատակով։ Հերթական միջոցառման շրջանակներում՝ հուլիսի 13-ին, ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ մասնավորապես Հանրապետության հրապարակի տարածքում, կգործարկվի էլեկտրական շչակ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, գործընթացը պլանավորված փորձարկում է և այն նպատակ […] ...

Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:58 11.07.2025

Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլում երկու անընդմեջ հաղթանակից հետո համառ պայքարում պարտվել է Կիպրոսի թիմին` 69-73: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Արենի Օհանյանն է եղել։ Հայաստանի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: ...

Քննարկվել է «Հայաստանի 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը

13:45 11.07.2025

Քննարկվել է «Հայաստանի 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեա Մելիքաձեին, երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալքացիին և երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուդիկ Թադևոսյանին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և երախտագիտություն հայտնել 14,8 մլն եվրո արժողությամբ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի […] ...

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

13:33 11.07.2025

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն:  Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը […] ...

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:20 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։   ...

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

13:07 11.07.2025

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP