Գյումրիում կանաչապատման աշխատանքները կարժենան 6 մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Գյումրիում կանաչապատման աշխատանքները կարժենան 6 մլն դրամ

22:28 22.05.2020

2020 թվականին 10 մլն ծառ տնկելու կառավարության ծրագիրն իրագործելու համար առանձնացվել է 6000 հա տարածք: Դրանք անտառային շերտերն ավելացնելու նպատակով են և նախատեսված չեն բնակավայրերի տարածքների համար։ Քաղաքները կանաչապատման ծրագրեր սկսել են համայնքային բյուջեների ֆինանսավորմամբ: Գյումրիում այս տարի նախատեսված է տնկել 2000 ծառ, 5000 վարդի թուփ և 80 հազար այլ տեսակի ծաղիկներ: Կանաչապատման ծավալներն ավելացել են, ու սա պայմանավորված է անցած տարվա փողոցաշինական մեծ ծրագրի առաջին փուլի ավարտով: Հիմնանորոգման նախագծերով փողոցներին հարող հատվածներում կանաչապատման տարածքներ են առանձնացված, որտեղ էլ կատարվում է ծառատունկը:

Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրի առաջին փուլն անցած տարի ավարտվեց, բայց այս տարի նույն փողոցներում անելիքներ կային: Շինարարները շտկում էին թերությունները: Իսկ հիմա փողոցաշինության առաջին փուլի «վերջին շտրիխն» է: Շինարարները հեռացել են, գործը փոխանցել կանաչապատողներին: Հիմնանորոգված փողոցների երկայնքով կանաչապատման տարածքներ են առանձնացված, որտեղ հիմա ծառ ու թուփ են տնկում քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները:

Տիգրան Մեծ փողոցում վարդի թփեր ու այլ տեսակի ծաղիկներ են տնկվում: Բնակիչների հետ կոմունալ ծառայությունը համաձայնության է եկել, որ կիսելու են խնամելու և ջրելու պարտականությունը: Ոռոգումը խնդիր է ամբողջ քաղաքի կանաչապատ տարածքների համար: Շատ քիչ հատվածներում կա ոռոգման ցանց:

«Երկրաշարժից առաջ է գործել ոռոգման համակարգը: Հիմա ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Այնպես չէ, որ կա ցանց ու խցանված է: Փողոցները քանդվել են, դուրս է եկել: Ոռոգման ցանց չկա: Հիմնանորոգված փողոցներում, որտեղ հնարավոր է՝ գազոններ կցանենք: Ջուր շատ է պահանջվում: Այդ խնդիրը կա: Փորձում ենք ոռոգումը կազմակերպել ջրցաններով: Մոտավորապես 2000 ծառ ենք տնկել, 5000  վարդ: Ծաղիկներ էլ 80 հազար հատ տնկելու ենք: Դեռ նոր ենք սկսել: Նաև գնդաձև ակացիաներ ենք տնկել»,-SHANTNEWS-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը:

Ոռոգման ցանցի բացակայությունը լրացնում են ջրցանները: Տնկիների համար առաջին մի քանի օրերին առատ ոռոգումը կարևոր է: Գնդաձև ակացիաներ ու շագանակենի…սրանք այն ծառատեսակներն են, որոնք փորձված են ու աճում են Գյումրիում: Բայց մասնագետներն առաջին անգամ փորձարկում են նաև այլ տեսակներ։ Օրինակը բուլդանեժ կոչվող ծառն է: Գեղեցիկ սպիտակ ծաղիկներով բույսը զարդարելու է Գյումրիի ամենաբանուկ փողոցները: Տարբեր թաղամասերում տնկվելու են նաև պտղատու ծառեր:

Մոտ 2000 ծառ, վարդի 5000 թուփ և 80 հազար այլ ծաղիկներ…Սա Գյումրիում այս տարվա կանաչապատման աշխատանքների ծավալն է, որի համար համայնքային բյուջեից 6 մլն դրամ է հատկացվել: Այդուհանդերձ, Գյումրիում կանաչ տարածքներն էլի քիչ են:

Կանաչ տարածքները մոտ հինգ անգամ քիչ են, օդում փոշու պարունակությունն է մեծ: Փողոցաշինության առաջին փուլից հետո այս ցուցանիշը փոքր-ինչ նվազել է: Գոյություն ունեն նորմեր, համաձայն որոնց՝ կանաչապատ տարածքները բավարար են, եթե մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը կազմում է 15-20 քառակուսի մետր, իսկ Գյումրիում այդ թիվը հազիվ 4-5 քառակուսի մետր է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

BACK_TO_TOP