18:48 23.05.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նարնջի, մանդարինի, կիվիի, կիտրոնի և կոճապղպեղի շրջանառության ոլորտներում իրականացրած ուսումնասիրության արդյունքում վարչական վարույթ է հարուցել մի շարք ներմուծողների, առևտրային ցանցերի և միջնորդ տնտեսվարող սուբյեկտների գործունեության հետ կապված գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում վերոնշյալ տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
Ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված գնային փոփոխությունները, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին թիվ 298-Ն որոշումը:
Ուսումնասիրության շրջանակում հանձնաժողովը տեղեկատվություն էր պահանջել ներմուծողներից, առևտրային ցանցերից, միջնորդ տնտեսվարող սուբյեկտներից:
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ապրանքների մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների հատկանիշներ:
Մասնավորապես՝ բացահայտվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի հնարավոր խախտման հետևյալ դրսևորումները․
? առևտրային ցանցերի կողմից ապրանքների իրացման գներն ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում պարբերաբար փոփոխվել են, ինչը որոշ դեպքերում համարժեք չի եղել վերջիններիս կողմից դրանց ձեռքբերման գների տատանումներին,
?միջնորդներն առևտրային ցանցերին ապրանքները մատակարարել են զգալի տատանվող գներով, չնայած այն հանգամանքին, որ իրենց կողմից ձեռքբերվող ապրանքների գներն էականորեն չեն փոխվել (որոշ դեպքերում առհասարակ չեն ենթարկվել փոփոխության),
?ներմուծողների կողմից առևտրային ցանցերին ապրանքների իրացման գները պարբերաբար տատանվել են, ինչը համարժեք չի եղել վերջիններիս կողմից ապրանքների ձեռքբերման գների տատանումներին,
?միջնորդները և ներմուծում իրականացնող որոշ տնտեսվարող սուբյեկտներ ապրանքներից որոշների գծով նույն ամսաթվին տարբեր առևտրային ցանցերի մատակարարումներն իրականացրել են տարբեր գներով։
Վերոնշյալ գնային քաղաքականությունների արդյունքում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում նկատվել են առևտրային ցանցերի կողմից ապրանքների իրացման գների զգալի բարձրացումներ: Մասնավորապես՝ նարնջի գինը միջինում 534 դրամից դարձել է միջինում 828 դրամ, մանդարինի գինը՝ միջինում 659 դրամից միջինում 986 դրամ, կիվիի գինը՝ միջինում 667 դրամից միջինում 1 652 դրամ, կիտրոնի գինը՝ միջինում 826 դրամից միջինում 1 619 դրամ և կոճապղպեղի գինը՝ միջինում 2 709 դրամից միջինում 14 476 դրամ:
Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...