Հնդկաստանում ծնողները սխալմամբ թաղել են կենդանի նորածնին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Հնդկաստանում ծնողները սխալմամբ թաղել են կենդանի նորածնին

22:30 26.05.2020

Հնդկական Հուջարաթ նահանգում ծնողները սխալմամբ թաղել են կենդանի երեխային, գրում է The Indian Express-ը:

Հաջորդ առավոտյան մի անցորդ է նկատել հողով ծածկված նորածին աղջնակին: Նա կանչել է  հարևաներին, շտապօգնություն, և հողից հանել  են նորածնին:

Չսպասելով ոստիկաններին՝ բնակիչները փոքրիկին հասցրել են մոտակա հիվանդանոց: Այդտեղ երեխային ճանաչել են, քանի որ իրենք  են ծնունդն ընդունել նախօրեին: Երեխան ծնվել է մոտ երկու ամիս շուտ: Հիվանդանոցում չի եղել վերակենդանացման բաժանմունք փոքրիկին տեղավորելու համար, բժիշկները խորհուրդ են տվել ծնողներին երեխային տանել մասնավոր հիվանդանոց: Ծնողները պատմել են, որ ճանապարհին երեխան դադարել է շարժվել: Նրանք կարծել են, թե նորածինը մահացել է և անմիջապես թաղել են: Թաղելուց 12 ժամ հետո  փոքրիկը հայտնաբերվել է, սակայն 30 ժամ անց մահացել է:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել Սերբիան

10:40 29.06.2025

Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել Սերբիան

Բելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

10:20 29.06.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

Հունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

10:08 29.06.2025

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

Նիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

10:00 29.06.2025

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

BACK_TO_TOP