15:20 26.05.2020
«Մեր պատմությունն այնպես է զարգացել, որ դարեր շարունակ զրկված ենք եղել պետականությունից, բայց աշխարհի տարբեր մասերում գտնվող հայերը երբեք չեն հրաժարվել անկախ Հայաստանը վերածնելու երազանքից,- ռուսաստանյան Sputnik լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: -Առանց այդ նպատակի, որը փոխանցվել է սերնդեսերունդ, մեզ համար շատ ավելի դժվար կլիներ անկախ Հայաստանի պետականաշինության արդյունավետ գործընթաց իրականացնել Խորհրդային Միության փլուզումից հետո»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի գործնական մեխանիզմներ է տեսնում ամբողջ աշխարհի հայերի ներուժն արդյունավետ օգտագործելու համար, նախագահ Սարգսյանը ֆենոմենալ է որակել հայկական սփյուռքը, նշելով, որ մայր հայրենիքի հանդեպ վերաբերմունքի առումով այն աշխարհում իրավամբ համարվում է օրինակելի։
«Կարծում եմ, որ սփյուռքահայերի ներուժը, հատկապես նրանց գիտելիքներն ու փորձն առավել արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում ունենալ` օրենսդրական և գործնական միջոցառումների համադրմամբ, որոնք ուղղված կլինեն նրանց մասնակցության ընդլայնմանը հասարակական, քաղաքական կյանքում և, հատկապես՝ երկրի մշակութային և տնտեսական զարգացման մեջ»,- ասել է նախագահը, միաժամանակ, արձանագրելով, որ, ցավոք, տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մեզ դեռևս չի հաջողվել գտնել անհրաժեշտ ժամանակակից մոդել` սփյուռքի հետ համակարգային երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունների հաստատման համար:
«Մի կողմից, հնարավոր է՝ խնդիրը Հայաստանի կողմից տեսլականի բացակայությունն է, մյուս կողմից՝ այն համայնքներինը, որոնց ինքնությունը առավելապես կապված է ոչ այնքան հայկական պետականության, որքան ցեղասպանության ողբերգական իրադարձությունների հետ»,- ասել է Հանրապետության նախագահը։
Նա նշել է, որ հայերն իրենց բնակության երկրի օրինակելի, հարգված և հաջողակ քաղաքացիներ են: Հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը՝ Սփյուռքը, նախագահի խոսքով, Հայաստանը և աշխարհը կապող օղակ և կամուրջ է: Արտերկրում 4-5 անգամ ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում, Ռուսաստանում նույնքան հայեր են ապրում, որքան Հայաստանում, Երևանում ապրում են նույնքան հայեր, որքան Լոս Անջելեսում կամ Ֆրանսիայում կամ Մերձավոր Արևելքում:
«Ի տարբերություն հարուստ, բայց սպառվող բնական ռեսուրսներ ունեցող շատ երկրների՝ հայկական սփյուռքը անսպառ ներուժ է, որի համալրման մշտական աղբյուրը Հայաստանի հանդեպ սերն ու նվիրվածությունն է,- ասել է Արմեն Սարգսյանը: -Ես կասեի, որ սփյուռքը հզոր էներգիայի խտացում է՝ կապանքված ցավով և արդարության ծարավով»: Նա համոզմունք է հայտնել, որ հաջողության և արդարության հնարավոր է հասնել միայն ակտիվ մասնակցություն ունենալով մեր երկրի՝ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաև հայկական ազգային ինքնության անվտանգության միակ երաշխավորի, հզորացման գործում։
«Մեր առաքելությունը հասկանալի է` ուժեղ պետության միջոցով հասնել ազգի ցանցային մոդելի»,- նշել է նախագահը։
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...
14:46 12.07.2025
Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...
14:30 12.07.2025
Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջըՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...
14:14 12.07.2025
Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈւրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության (AUCI) գործադիր տնօրեն Մարտին Կլավիխոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, կայացած հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարներին: ...