15:54 26.05.2020
ՊԵԿ-ը անդրադարձել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ հաճախ տրվող հարցերին․
??Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկվելու է 0.04 տոկոսի չափով, իսկ արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային չկատարված պարտավորությունների շեմը 500 հազար դրամից 2020 թվականի ապրիլի 20-ից հետո դարձել է 1 մլն 500 հազար դրամով:
⁉️Հարց 1․ Արդյո՞ք որոշումը ենթակա է փոփոխման այն դեպքում, երբ չվճարված հարկային պարտավորության համար վարչական վարույթ է կիրառվել քաղաքացու նկատմամբ` վերջինիս մեկուսացման մեջ գտնվելու ժամանակ։
☑️Պատասխան․ Հիմք ընդունելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից որդեգրված քաղաքականությունը և 27․04․2020 թվականի հայտարարությունը, հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում և դրանից հետո՝ անորոշ ժամկետով, ՊԵԿ իրավաբանական վարչությունը մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների մասով չկատարված պարտավորությունների հարկադիր գանձման գործողություններ, ինչպես նաև արգելադրման գործողություններ չի իրականացնի։ Հարկ վճարողի պարտավորությունները 1,5 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, հարկային մարմնի կողմից հարուցված նոր վարչական վարույթների շրջանակում կկայացվեն այդ պարտավորությունների գանձման որոշումներ և դրանց հետագա ընթացքը կապահովվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
?Մինչ այդ ՀՀ ՊԵԿ-ի կողմից կայացված վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունները սահմանված ժամկետում չվճարվելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը կատարվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
?Հարուցված վարչական վարույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊԵԿ՝ ներկայացնելով անհրաժեշտ տվյալներ (հարկ վճարողի անվանում, ՀՎՀՀ, անձնական տվյալներ)։
⁉️Հարց 2․ Արդյո՞ք oրենսդրական այս փոփոխությունը վերաբերում է նաև 2019 թվականին hարկ վճարողի պարտավորությունները 1,5 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, հարկային մարմնի կողմից հարուցված վարչական վարույթներին:
☑️Պատասխան․ Սույն օրենսդրական փոփոխությունը վերաբերում է տվյալ պահի դրությամբ առկա մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների մասով չկատարված պարտավորությունների հարկադիր գանձման գործողություններին։
⁉️Հարց 3․ Արդյո՞ք արտակարգ դրության ժամանակահատվածում հաշվարկվելու են տույժերը և տուգանքները:
☑️Պատասխան․ Հարկի վճարման կարգը և ժամկետները նախատեսված են ՀՀ հարկային օրենսգրքով և այն խախտելու դեպքում հարկային մարմինը օրենքով սահմանված կարգով պարտավոր է հաշվարկել տույժ և տուգանք։ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՕ-220-Ն օրենքով (ընդունվել է 22․04․2020թ) նախատեսված կարգով, որը տարածվում է 2020 թվականի ապրիլի 21-ից հետո ծագած հարաբերությունների վրա: 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0,04 տոկոսի չափով` 0,75 տոկոսի փոխարեն, այդ թվում՝ նաև այն դեպքում, եթե տույժերի հաշվարկն սկսվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը։
16:26 12.07.2025
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավելի քան 1000 աշխատակից ազատվել է աշխատանքիցՈւրբաթ օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի 1107 քաղաքացիական աշխատակից և 246 դիվանագետ աշխատանքից ազատվելու մասին ծանուցումներ են ստացել, այս մասին հայտնում է CBS News-ը։ Փախստականների ընդունմամբ զբաղվող գրեթե բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ Աֆղանստանի վերաբնակեցման համակարգման գրասենյակը, ազատվել են աշխատանքից: Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Պետդեպարտամենտի աշխատակիցները ծափահարությունների ներքո լքում իրենց իրերը՝ իրենց հետ […] ...
16:10 12.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջեց գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջեց միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային: ...
15:54 12.07.2025
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումներըՀայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...