Մոբայլ բանկային տրոյական ծրագրերը եռակի քիչ են գրոհել հայաստանցի օգտատերերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Մոբայլ բանկային տրոյական ծրագրերը եռակի քիչ են գրոհել հայաստանցի օգտատերերին

11:08 27.05.2020

Մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի առաջին եռամսյակում բախվել է հայաստանցի օգտատերերի 0,07%-ը, Վրաստանում նման գրոհներ գրանցվել են օգտատերերի 0,04%-ի, իսկ Ադրբեջանում՝ 0,06%-ի սարքերում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

2019-ի հունվար-մարտին մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 0,23%-ը, և այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել էր 7-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ Այն ժամանակ Վրաստանում նման գրոհների բախվել է մոբայլ սարքերի 0,12%-ը, իսկ Ադրբեջանում՝ 0,14%-ը։

2020-ի առաջին եռամսյակում մոբայլ բանկերների գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Ճապոնիայում  (0,57%), երկրորդ տեղում է Իսպանիան (0,48%), երրորդում՝ Իտալիան (0,26%)։

Նույն ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների  տեղադրման 42 115  փաթեթ՝ նախորդ տարվա հունվար-մարտի 29 841-ի փոխարեն։

Ինչպես նշում են փորձագետները, բանկային տրոյացիներով վարակված մոբայլ սարքերն օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներն ուղարկում են այդ վնասաբեր ծրագրերը ստեղծողներին. դրանք ծածկում են բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իրենց ինտերֆեյսով, և օգտատերը, տրոյացու ինտերֆեյսում մուտքագրելով իր բանկային տվյալները, փոխանցում է դրանք կիբերհանցագործներին։ Մոբայլ բանկային տրոյացիները կարողանում են նաև ձեռք գցել բանկերի՝ հաստատման կոդերով  SMS-հաղորդագրությունները՝ ճանապարհ հարթելով դեպի զոհի փողերը։ Բացի կիբերանվտանգության հիմնական կանոններին հետևելուց, օգտատերերը պետք է իրենց մոբայլ սարքերում տեղադրեն հուսալի հակավիրուս, որը կկանխի տրոյացիների, այլ վնասաբեր ծրագրերի տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

20:12 12.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: «Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության, տնտեսական զարգացման, դիմակայության ամրապնդման հարցերում անսասան աջակցության համար` նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում եղբայրական Ֆրանսիայի քայլերը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Ժերար Լարշեն իր […] ...

SHANTNEWS

20:00 12.07.2025

SHANTNEWS

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվել

19:45 12.07.2025

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվել

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է սիրիացի փախստական, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Թշնամու կործանիչը հրթիռ է արձակել Վատ ալ-Խիյամ շրջանում գտնվող դատարկ տան վրա, որտեղ բնակվում էր մահացած սիրիացի քաղաքացին: Նրա մարմինը գտել են տեղի փրկարարները՝ փլուզված շենքի փլատակները մաքրելիս», […] ...

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա

19:34 12.07.2025

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ։ Սիրիայի նախագահը շաբաթ օրը կատարել է իր առաջին աշխատանքային այցը Ադրբեջան։ «Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա։ Մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի արտահանման նախագիծ, որը կնպաստի Սիրիայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը», – ասել է Ադրբեջանի […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

19:21 12.07.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

Հուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […] ...

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

19:10 12.07.2025

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...

BACK_TO_TOP