13:41 27.05.2020
Մայիսի 1-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ ՀՀ Կառավարության որոշմամբ ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը։ Այն այսուհետ կոչվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն։
? ՀԿԽԸ-ն վերակնքել է աշխատանքային պայմանագրերը կենտրոնի աշխատակազմի 92 տոկոսի հետ։ Մայիսի 1-ից կենտրոնում սահմանվել է շուրջօրյա հերթափոխ, այսուհետ կենտրոնի 6 մասնաշենքերից յուրաքանչյուրն ունի շուրջօրյա խնամող։
☑️ Covid-19 համավարակով պայմանավորված, շահառուների ելումուտը սահմանափակելու նպատակով, մայիսի 14-ին կազմակերպվել է սրտաբանի, վնասվածքաբանի և ակնաբույժի այց խնամքի կենտրոն։ Իրականացվել է 42 շահառուի զննում և խորհրդատվություն։
☑️ Հիմք ընդունելով համավարակային իրավիճակը՝ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնը մայիսի 21-ից անցել է աշխատանքին փակ ռեժիմի։ Շուրջօրյա հերթապահում են 6 խնամող, 2 բուժքույր, 2 մատուցող, խոհանոցի աշխատողը և կաթսայատան պատասխանատուն։
☑️ Կենտրոնի անձնակազմը և շահառուները մայիս ամսվա ընթացքում անցել են Covid-19-ի տեստավորում՝ արդյունքները բացասական են։
☑️ Խնամառուները մեկուսացման մեջ էին դեռևս մարտի 16-ից։ Ամեն շաբաթ կենտրոնի տարածքն ախտահանվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից, անձնակազմն ու խնամառուները ապահովված են անհրաժեշտ պաշտպանիչ բոլոր միջոցներով։
———————————————————————————
2019 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև կնքվեց Հուշագիր, որի համաձայն ՀԿԽԸ-ն ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պարտավորվել է առնվազն 163 մլն դրամի ներդրում իրականացնել՝ ծառայությունների որակի և կացության պայմանների բարելավման համար, ինչպես նաև վերակնքել աշխատանքային պայմանագրերը տուն-ինտերնատի աշխատակիցներից առնվազն 70 %-ի հետ։
160 խնամյալների համար ՀԿԽԸ կողմից բնաիրային ներդրումները կկազմեն շուրջ 8.5 մլն դրամ:
2020-ին Հայկական կարմիր խաչի ընկերությունը առնվազն 87 մլն դրամ կներդնի՝ տուն-ինտերնատի 6 բնակելի հատվածներից 4-ի վերանորոգման և կահավորման համար: Դրանցից մեկը կհարմարեցվի անկողնային խնամքի կարիք ունեցողների համար: 2021-ին ևս 43 մլն. դրամ կներդրվի մյուս երկու բնակելի հատվածների վերանորոգման և կահավորման համար: 2022-ին ընկերությունը պատրաստվում է ներդնել ևս շուրջ 16.5 մլն դրամ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020-ին հաստատությանը կհատկացնի շուրջ 202 մլն դրամ:
19:45 12.07.2025
Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվելԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է սիրիացի փախստական, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Թշնամու կործանիչը հրթիռ է արձակել Վատ ալ-Խիյամ շրջանում գտնվող դատարկ տան վրա, որտեղ բնակվում էր մահացած սիրիացի քաղաքացին: Նրա մարմինը գտել են տեղի փրկարարները՝ փլուզված շենքի փլատակները մաքրելիս», […] ...
19:34 12.07.2025
Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի ՍիրիաԱդրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ։ Սիրիայի նախագահը շաբաթ օրը կատարել է իր առաջին աշխատանքային այցը Ադրբեջան։ «Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա։ Մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի արտահանման նախագիծ, որը կնպաստի Սիրիայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը», – ասել է Ադրբեջանի […] ...
19:21 12.07.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիներիՀուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […] ...
19:10 12.07.2025
ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր ԼեյենըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...
18:57 12.07.2025
Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխաԳազայի հատվածում՝ 2025 թվականի մարտից լիակատար շրջափակման սահմանումից ի վեր, սովից մահացել է առնվազն 67 երեխա, հայտնել է անկլավի մամուլի գրասենյակը։ «Գազայում թերսնման հետևանքով մահացած երեխաների թիվը հասել է 67-ի։ Առաջիկա շաբաթներին 5 տարեկանից փոքր ավելի քան 650,000 երեխա, հավանաբար, կբախվի սովի սպառնալիքի հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Անկլավի առողջապահության […] ...
18:45 12.07.2025
Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնինՆիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը կոչ է արել Եվրամիությանը միասնական մնալ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի հասնելու հարցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա 30% մաքսատուրքեր սահմանելու հայտարարության ֆոնին։ «ԱՄՆ-ի կողմից Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունը մտահոգիչ է և չի հանգեցնի առաջընթացի: Եվրոպական հանձնաժողովը կարող է հույսը դնել մեր աջակցության […] ...