Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել. մարզում ևս 1 մահ է գրանցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել. մարզում ևս 1 մահ է գրանցվել

14:27 02.06.2020

Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել, կան մոտ 20 կոնտակտավոր անձինք, որոնք մեկուսացվել են: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, նշելով, որ ընդհանուր առմամբ մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօրվա դրությամբ 96 է: Նախորդ օրվա համեմատ այդ թիվն ավելացել է 5-ով: Գրանցվել է մահվան ևս 1 դեպք (ընդհանուր առմամբ՝ 2-ը). «Ունենք նաև ծանր առողջական վիճակում գտնվող հիվանդներ: Վարակված պացիենտներից 3-ը Վանաձորի բնակիչներ են, մյուսները՝ մարզի այլ համայնքներից»:

Մարզի ղեկավարը, անդրադառնալով «Գլորիա» կարի ֆաբրիկայում արձանագրված դեպքին, ասաց. «3 հոգի հաստատված դեպք ունենք, աշխատանքներ են տարվում կոնտակտավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ»։ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ այն արտադրամասում, որտեղ աշխատել են վարակակիրները, ՀՎԿԱԿ Լոռու մասնաճյուղի աշխատակիցները աշխատանքներ են տանում՝ մեկուսացման ռեժիմ ապահովելու համար:

«Հսկողություն կիրականացվի և՛ տեղում, և՛ առողջության պահպանման առաջնային օղակի միջոցով: Աշխատանքները կտարվեն ըստ ընթացակարգի, ուղղակի, քանի որ արտադրամաս է, ուշադրությունն ու զգոնությունը կխստացվի»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը, նշելով, որ կարի արտադրամասի վարակված պացիենտները, նախնական տեղեկություններով, Վանաձորի բնակիչներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին 7 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 71 դեպք

18:58 01.12.2023

Վերջին 7 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 71 դեպք

Վերջին 7 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 71 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (109 դեպք) նվազել է 38 դեպքով: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 7 օրվա ընթացքում կազմել է 10.7%, այնինչ նախորդ շաբաթ՝ 15.6%: Այս պահի դրությամբ վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա […] ...

Կենտրոնական բանկը դրամի 30-ամյակին նվիրված գիրք է հրապարակել

18:23 25.11.2023

Կենտրոնական բանկը դրամի 30-ամյակին նվիրված գիրք է հրապարակել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Դրամի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, հրապարակել է «Հայաստանի Հանրապետության դրամանիշերը» (2023 թ․) գիրքը հայերեն և անգլերեն լեզուներով։ Հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից։ Գրքին կարող եք ծանոթանալ այստեղ։ ...

Հայտնի են COVID-19-ի նոր շտամների նկատմամբ առավել խոցելի հիվանդները

20:42 14.10.2023

Հայտնի են COVID-19-ի նոր շտամների նկատմամբ առավել խոցելի հիվանդները

Արյունաբանական քաղցկեղով հիվանդներն առավել խոցելի են COVID-19-ի նկատմամբ, հատկապես նոր շտամների նկատմամբ, որոնք կարող են շատ ավելի մեծ վտանգ ներկայացնել նրանց համար, քան մարդկանց մեծամասնության համար։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է արյունաբան, ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Օլգա Ալեշինան։ Կորոնավիրուսի ազդեցությունը արյունաբանական քաղցկեղով հիվանդների վրա գնահատվել է 2020 թվականին հայտնված CHRONOS19 ռեեստրի շնորհիվ։ «Այս […] ...

Իմունոլոգը նշել է COVID-19-ի դեպքերի աճի ժամկետը

10:08 25.09.2023

Իմունոլոգը նշել է COVID-19-ի դեպքերի աճի ժամկետը

Ռուսաստանում COVID-19-ով հիվանդացության աճի նոր գագաթնակետը տեղի կունենա նոյեմբերին, այս կանխատեսումը Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում արել է բժշկական գիտությունների թեկնածու, իմունոլոգ Նիկոլայ Կրյուչկովը։ Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվի աճ է նկատվել օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում, ասել է նա։ Հիվանդացության հստակ աճ, ըստ իմունոլոգի, կարող է տեղի ունենալ հոկտեմբերի սկզբին։ Երբ բժիշկները կիմանան COVID-19-ի տարածման […] ...

Համաճարակաբանը խոսել է կորոնավիրուսով հիվանդացության գագաթնակետի մասին

23:50 16.09.2023

Համաճարակաբանը խոսել է կորոնավիրուսով հիվանդացության գագաթնակետի մասին

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման գագաթնակետը կարող է գրանցվել արդեն հոկտեմբերին, կարծում է համաճարակաբան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԱՆ) ակադեմիկոս Վադիմ Պոկրովսկին։ Lenta.ru-ի հետ զրույցում նա ռուսներին հիշեցրել է կանխարգելիչ միջոցների մասին, որոնք կօգնեն չվարակվել Covid-ով։ «Ընդհանուր դեպքերի աճ կա, բայց Ռոսպոտրեբնադզորից դեռ հրահանգ չի եղել, որ ունենք համաճարակաբանական ծանր իրավիճակ, և ժամանակն է անցնել դիմակային ռեժիմի։ […] ...

Իտալիայում զգալիորեն աճել է COVID-19-ով վարակվածների թիվը

21:23 15.09.2023

Իտալիայում զգալիորեն աճել է COVID-19-ով վարակվածների թիվը

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թվի աճը շաբաթվա ընթացքում կազմել է 44%, ասվում է երկրի առողջապահության նախարարության հատուկ տեղեկագրում։ Սեպտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է վարակման գրեթե 31 հազար դեպք: Նույն կերպ աճել է վարակվածության մակարդակը ընդհանուր բնակչության շրջանում. անցած շաբաթվա ընթացքում այն ​​հասել է 52 դեպքի՝ 100 հազար բնակչի հաշվով։ «Հաշվի առնելով եվրոպական մակարդակով շրջանակներին […] ...

BACK_TO_TOP