Մեկ տարեկան աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.39 oC

Մեկ տարեկան աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին

12:14 05.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է մեկամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մանկահասակ երեխայի մահվան մի շարք հանգամանքներ, պատճառը:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 4-ին ծնված փոքրիկը 2019 թվականի մարտի 18-19-նն ունեցել է բարձր ջերմություն, ինչի կապակցությամբ երեխայի ծնողները դիմել են «Թումանյանի առողջության կենտրոն» ՊՓԲ ընկերություն: Մանկահասակ երեխայի բժշկական հսկողությունը վարող բժիշկը՝ հիշյալ առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, հետազոտել ու երեխայի մոտ ախտորոշել է շնչուղիների սուր վիրուսային վարակ, բրոնխիտ, ինչի կապակցությամբ նշանակել է բակտերիալ վարակի դեմ ուղղված բուժում:

Բուժման ընթացքում փոքրիկի մոտ բրոնխիտն արդեն իսկ բակտերիալ թարախային թոքաբորբի զարգացումով բարդացած լինելու և տևական ժամանակ 39,1 աստիճան ջերմություն արձանագրված լինելու պայմաններում բուժող բժիշկը խորհուրդ է տվել շարունակել իր կողմից նշանակված բուժումը, այնինչ, ըստ փորձագետի եզրակացության, դրական դինամիկայի բացակայության պայմաններում անհրաժեշտ է եղել երեխային անհապաղ ուղեգրել ստացիոնար բուժման կամ նշանակել թոքերի ռենտգեն հետազոտություն` թոքաբորբի առկայությունը բացահայտելու նպատակով, կատարել արյան ընդհանուր քննություն, ինչպես նաև՝ հետագա սպեցիֆիկ ախտորոշման նպատակային հետազոտություններ: Մինչդեռ 2019 թվականի մարտի 26-ից մինչև նույն ամսվա 29-նն ընկած ժամանակահատվածում երեխայի բուժող բժիշկը փոքրիկին չի ուղեգրել մասնագիտացված կլինիկա և չի իրականացրել համարժեք հետազոտություններ ու բուժումներ:

2019 թվականի մարտի 31-ին երեխայի ծնողները դիմել են «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մանկաբույժին, ով հետազոտել ու երեխայի մոտ ախտորոշել է «լեյշմանիոզ» հիվանդություն և հայտնել, որ անհրաժեշտ է երեխային շտապ տեղափոխել մասնագիտացված ՝ Երևանի «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»:

Նույն օրը, սակայն ուշացումով, փոքրիկին բուժող բժիշկն  ուղեգրել է մասնագիտացված` «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲ ընկերություն, որտեղ երեխայի վիճակը վատթարացել է. նրա մոտ զարգացել է լյարդ-երիկամային, թոք-սրտային անբավարարություն, ասցիտ, հիդրոթորաքս, երկկողմանի օջախային թոքաբորբ, հարաճուն պոլիօրգանային անբավարարություն և օրգան-համակարգերում անվերադարձ փոփոխություններ, ինչի հետևանքով երեխան 3 օր անց` 2019 թվականի ապրիլի 3-ին` ժամը 13:55-ին, «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»-ում մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Թումանյանի առողջության կենտրոն» ՊՓԲ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջ-փրկարարները մարել են պատկերասրահին կից փայտե շինությունում բռնկված հրդեհը

17:05 17.05.2025

Հրշեջ-փրկարարները մարել են պատկերասրահին կից փայտե շինությունում բռնկված հրդեհը

Մայիսի 17-ին, ժամը 14:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի պատկերասրահի մոտակայքում այրվում է շինություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան […] ...

«Ռեալ»-ը նոր ֆուտբոլիստ ունի

17:00 17.05.2025

«Ռեալ»-ը նոր ֆուտբոլիստ ունի

Մադրիդի «Ռեալը» և անգլիական «Բորնմութը» համաձայնության են հասել պաշտպան Դին Հոյսենի տրանսֆերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, փոխանցում է armsport.am-ը: 20-ամյա ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ՝ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Հոյսենը, ով Իսպանիայի ազգային հավաքականի խաղացող է, արդեն փորձ ձեռք է բերել Իտալիայի Սերիա A-ում՝ […] ...

Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

16:53 17.05.2025

Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում այս շաբաթ Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Արագածոտնի մարզի Արեւուտ եզդիական համայնքից մի խումբ ներկայացուցիչների հյուրընկալել են Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Մարինա Ղազարյանը: Ռուստամ Բաքոյանը հանդիպել է նաեւ Արագածոտնի մարզի Ոսկեվազի […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ գործուղվել է ՀՀ մարզեր

16:48 17.05.2025

ԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ գործուղվել է ՀՀ մարզեր

ԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ գործուղվել է ՀՀ մարզեր՝ Կառավարության աջակցության ծրագրով: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետի հետ

16:40 17.05.2025

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետի հետ

Մայիսի 17-ին Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է ռեգիոնի փոխնախագահ, Դեսին-Շարպիո քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ: Ինչպես տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են 1991թ.-ից Ֆրանսիայի Դեսին-Շարպիո և Հայաստանի Ստեփանավան քույր քաղաքների միջև հաստատված ամուր և շարունակաբար զարգացող համագործակցությունը։ Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը և […] ...

ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:30 17.05.2025

ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ մայիսի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...

BACK_TO_TOP