Էլթոն Ջոնը վճարել է իր նախկին հարսնացուի վիրահատության գումարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Էլթոն Ջոնը վճարել է իր նախկին հարսնացուի վիրահատության գումարը

21:59 08.06.2020

Աշխարհահռչակ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը վճարել է իր նախկին հարսնացուի՝  Լինդա Հեննոնի վիրահատության գումարը: 50 տարի առաջ նա քիչ էր մնացել ամուսնանար Լինդայի հետ, հաղորդում է Mirror-ը: Այդ ժամանակ Էլթոնը դեռ հայտնի չէր և Ռեջ Դուայթ անունն ուներ: Նա  հանդիպում էր Լինդայի հետ: Կինն ամեն ինչում օժանդակում էր նրան, ֆինանսապես օգնում առաջխաղացմանը: Էլթոնը 21 տարեկան էր, երբ առաջարկություն արեց նրան: Բայց երբ հարսանիքին ընդամենը 2 շաբաթ էր մնացել, Էլթոնի ընկերը, որի հետ երգեր էին գրում՝  Բեռն Թոնին տարհամոզեց Էլթոնին հարսանիքի հարցում: Հետևանքը եղավ այն, որ Էլթոնի և հարսնացուի հարաբերությունները խզվեցին: Լինդան ու Էլթոնը պահպանել են լավ հարաբերությունները։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ կինը խնդրել է վերադարձնել «պարտքը», ավելի ճիշտ՝ օգնել իրեն:

«Ծունկս սարսափելի ցավում էր, անհրաժեշտ էր վիրահատել, բայց ես չէի կարող թողնել աշխատանքս»,- պատմել է  Լինդան:

Երբ ցավերը դարձան անտանելի, Լինդան որոշեց գրել Էլթոնի օգնականների էլեկտրոնային փոստին, քանի որ անձամբ իր փոստի անունը չգիտեր: Սակայն արձագանք չեղավ երկար ժամանակ: Լինդան այդ դեպքում որոշեց ԶԼՄ-ների միջոցով տեղյակ պահել երգչին: Այդ պատմություն-խնդրանքի մասին գրեցին թերթերն ու կայքերը:

«Էլթոնն իմացավ Լինդայի ծանր դրության մասին և մեկ րոպե անգամ չհապաղեց նրան օգնելու համար: Նա հիշում է, թե ինչպես  50 տարի առաջ Լինդան էր օգնում իրեն ամեն ինչում»,- ասել է երգչի ներկայացուցիչը:  Ավելի վաղ, հիշեցնենք,  Էլթոնը փրկել էր ամերիկացի ռեփփեր Էմինեմին թմրանյութային կախվածությունից: Այդ  մասին ռեփփերը պատմել է իր ինքնակենսագրական վեպում:

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

10:20 29.06.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

Հունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

10:08 29.06.2025

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

Նիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

10:00 29.06.2025

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

BACK_TO_TOP