Ե՞րբ և որտե՞ղ է մեծանում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

Ե՞րբ և որտե՞ղ է մեծանում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը

18:26 14.06.2020

Մինչ աշխարհը թուլացնում է սահմանափակումներն ու կարանտինը, մասնագետները մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքից խուսափել հնարավոր չի լինի: Մասսաչուսեթսի համալսարանի իմունաբան Էրին Բրոմիջը BBC-ին մեկնաբանել է, թե ինչպես է  հնարավոր խուսափել կորոնավիրուսով վարակվելուց:

1.Որտե՞ղ է հնարավոր վարակվել

Բժիշկ Բրոմիջն ասում է, որ մարդկանց մեծամասնությունը վարակվում է սեփական տանը՝ ընտանիքի մյուս անդամներից։ Իսկ դրսում, օրինակ, առանց դիմակի վազող մարդուց վարակվելու հնարավորությունը նվազագույն է, գրեթե չկա:

«Մաքուր օդում մարդու արտաշնչածը արագ տարրալուծվում է, ուստի  վարակվել հնարավոր  չէ, արտաշնչած օդի հետ դուրս եկած վարակի մասնիկների քանակը բավարար չի լինի որևէ  մեկին վարակելու համար: Վարակվելու համար անհրաժեշտ է որպեսզի օրգանիզմ մտնի մոտ 1000 SARS-CoV-2-ի մասնիկ: Այդ թիվը դեռ վիճահարույց է, սակայն գիտնականները համարում են դա առավել ընդունելի»,- կարծում է  բժիշկը:

«1000 մասնիկ՝ մեկ արտաշնչման կամ 100 մասնիկ՝ 10 արտաշնչման դեպքում՝ հնարավոր է  վարակվել կորոնավիրուսով: Դա նշանակում է,որ նույն վազորդի  կողքով անցնելիս դժվար թե վարակվեք»,- կարծում է բժիշկը:

2. Ե՞րբ է պետք անհանգստանալ

Ախտանշաններ ունեցող մարդիկ իսկապես վտանգավոր են: Հազն ու փռշտոցը վարակի աղբյուր են: Հազալիս մարդն արտաշնչում է ավելի քան 3000 մասնիկ 80 կմ/ժ արագությամբ: Դրանց մեծ մասն այնքան խոշոր է, որ կարող է ընկնել որևէ մակերեսի վրա սեփական ծանրության տակ,  բայց մի մասն էլ կարող է մնալ օդում և հասնել սենյակի ծայրում գտնվող զրուցակցին: Եթե վերելակում մի մարդու հետ եք, ով փռշտաց, ապա վարակվելու հավանականությունը մեծանում է 10 անգամ:

Մեկ փռշտոցը 30.000 մասնիկ է արտանետում 320 կմ/ժ արագությամբ: Դրանք  ավելի փոքր մասնիկներ են և թեթև են, կարող են հեշտորեն մնալ օդում և հասնել զրուցակիցներին:

«Հիվանդ մարդն ամեն անգամ հազալիս կամ փռշտալիս 200 մլն վարակի մասնիկներ է  տարածում: Եթե զրուցում եք մոտիկից մեկի  հետ, ով վարակակիր է, և նա հազում է կամ փռշտում, համարեք, որ վարակվել եք 100 տոկոսով: Եթե հազի կամ փշռտալու պահին սենյակում չեք եղել և մտել եք այնտեղ մի քանի րոպե անց, այդ դեպքում ևս կարող եք վարակվել, օդում այդ կաթիլները մի քանի րոպե մնում են»:

3. Ասիմպտոմ վարակակիրներ

Վարակվելուց հետո 5 օր շարունակ ախտանշաներ չեն լինում: Դրանք կարող են ի հայտ չգալ նաև հետո: Այդ դեպքում վարակի մոտ 5000 մասնիկները օդում են հայտնվում և անմիջապես ընկնում են ներքև: Կաթիլների քանակը նվազում է, եթե մարդը շնչում է քթով: Քիթը լրացուցիչ ֆիլտր է համարվում: Բժիշկ Բրոմիջի կարծիքով՝ պետք է մոտ 50 րոպե մնալ վարակված մարդու կողքին, որպեսզի շնչել 1000 մասնիկ և վարակվել: Թվերը մոտավոր են, բայց ընդհանրացնելով կարելի է ասել, որ եթե սենյակում կա հիվանդ, նա չի փռշտում և չի հազում, ապա  վարակվելու հավանականությունը քիչ է: Այդ  հավանականությունը կտրուկ մեծանում է, երբ երգում են կամ ճչում: Այդ ժամանակ վարակակիրը պարզապես «կրակում է» այդ մասնիկներով:

4. Ո՞ր վայրերն են առավել վտանգավոր

Վտանգավոր  են գրասենյակային տարածքները, մարզասրահները,  ինչպես նաև զանգվածային միջոցառումները՝  թաղումներ, հարսանիքներ, երեկույթներ նաև երգչախմբային պարապմունքները:

«Անգամ եթե վարակակիրը այդ միջոցառումների ժամանակ ձեզնից 15 մետր հեռու է, երկար ժամանակ նույն տարածքում մնալով հնարավոր է շնչել այդ վարակի մասնիկների կրիտիկական չափաբաժինը: Վտանգավոր են նաև այն տարածքները, որտեղ վատ օդափոխություն է կատարվում կամ ընդհանրապես չեն օդափոխվում:

5. Ռիսկի գնահատում

Եթե մտադիր եք մասնակցել որևէ միջոցառման, հստակ պատկերացում կազմեք, թե որքան մեծ է տարածքը, քանի մարդ է լինելու այնտեղ, ինչպես է օդափոխվելու, և որքան ժամանակ եք այնտեղ անցկացնելու:

A restaurant with tables well spaced

«Եթե ձեր շփումները պետք է լինեն դեմ առ դեմ, երկար մտածեք մինչ հանդիպման կամ միջոցառմանը մասնակցելը, եթե ձեր զրուցակիցը  գոռում է կամ երգում, ապա խուսափեք նույն տարածքում մնալ նրա  հետ»,- զգուշացնում է բժիշկ Բրոմիջը։ Առևտրի կենտրոնում, որտեղ կարճ ժամակակ եք մնալու, հաճախորդները շատ չեն և օդափոխվող տարածք է, վարակվելու ռիսկը փոքր է:

«Մինչ այս մենք խոսել ենք բացառապես օդում գտնվող կաթիլների մասին, բայց մի մոռացեք, որ դրանք նստում են ուր պատահի:

Հաճա՛խ լվացեք ձեռքերը, և մի՛ դիպչեք դեմքին: Բացի այդ, ժամանակն է նաև մոռանալ ծննդյան տորթերի վրայի մոմը փչելու մասին»,- հիշեցնում է բժիշկը:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP