21:08 09.06.2020
Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Դավիթ Բալայանը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցրել է քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նրա նիստերի քարտուղար Գոռ Տիգրանի Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով:
Դավիթ Բալայանը կարճել է քրեական գործի վարույթը, վերացրել Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին: Որպես իրեղեն ապացույցներ ճանաչված համակարգիչները, որոնք առգրավվել էին դատավորի աշխատասենյակից՝ դատարանի որոշմամբ կվերադարձվեն Ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների դատարան:
Հիշեցնենք՝ դատավորին և նրա նիստերի քարտուղարին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Քրեական գործը հարուցվել էր քաղաքացի Սերգո Փանոսյանի հաղորդման հիման վրա, այն մասին, որ «դատավոր Դավիթ Գրիգորյանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան պարտավոր լինելով Սերգո Փանոսյանի բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ այդ գործով 2018 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ից մինչև 09:36-ը, դատական նիստերի թիվ 7 դահլիճում դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր, դատական նիստին չեն ներկայացել Սերգո Փանոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով էլ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2018 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին։
Այդ բողոքի նյութերին են կցվել դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր և առանց ելքագրելու ծանուցագրեր՝ ուղղված բողոքաբեր Սերգո Փանոսյանին:
Դատավոր Բալայանը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմնավորումներում, ըստ Datalex տեղեկատվական համակարգի, նշում է, որ թեև 2019 թվականի հուլիսի 27-ին Բարձրագույն Դատական խորհուրդը որոշում է կայացրել Գլխավոր դատախազի պաշտոնակատարի 26.07.2019 թվականի միջնորդությունը բավարարել և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Մարատի Գրիգորյանի նկատմամբ երկու դրվագներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ տալ համաձայնություն, սակայն խուզարկության համար, որը կատարվել է դատավորի աշխատասենյակում, չի եղել ԲԴԽ համաձայնությունը:
«Քրեական գործի նախապատմությունից ակնհայտ է, որ սույն քրեական գործը հարուցվել է առանց դատավոր Դավիթ Գրիգորյանի անձեռնմխելիության արգելքը հաղթահարելու»,դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու մասին Դատախազի և դրա համաձայնությունը տալու մասին ԲԴԽ որոշումները հիմնված են ապօրինաբար հարուցված քրեական գործով ձեռքբերված անթույլատրելի ապացույցների վրա:
Ընդ որում, դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ ԲԴԽ կողմից համաձայնություն տալն ինքնին չի «օրինականացնում» նույնիսկ այդ որոշումից հետո նախաքննության մարմնի ձեռնարկած քննչական և դատավարական գործողությունները, դրանց արդյունքներով ձեռք բերված ապացույցները, քրեական հետապնդման մարմնի կայացրած որոշումները, կազմած և հաստատած մեղադրական եզրակացությունը, դրանից հետո ձեռքբերված և գործին կցված ապացույցներն ևս անթույլատելի են, քանի որ «հարուցման պահից ևեթ ողջ վարույթը դատավոր Դ.Գրիգորյանի նկատմամբ եղել է անօրինական, ուղեկցվել նրա իրավունքների, մասնավորապես՝ դատավորի անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումներով»:
Դա նշանակում է , որ ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի են: Բացի այդ, դատավոր Դավիթ Բալայանի եզրահանգումներում նշվում է, որ «մեղադրյալներ Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի արարքներում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը, քանի որ բացակայում են դրա տարրերի պարտադիր հատկանիշները՝ դատական նիստերի տվյալ արձանագրությունները պաշտոնական փաստաթուղթ չեն հանդիսանում (բացակայում է հանցագործության պատշաճ առարկան), մեղադրանքի նման ձևակերպման համաձայն՝ վերագրված կեղծիքները կատարվել են անգործությամբ (թեև հանցակազմի առկայությունը փաստելու համար պետք է կատարված լինեին միայն ուղղակի դիտավորությամբ), վերագրված հանցանքները նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում և ձևականորեն են պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (պետք է ներկայացնեին հանրային վտանգավորություն, սակայն ֆիզիկական անձանց, հանրության ու պետությանը էական վնաս չեն պատճառել և չէին կարող պատճառել)։
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...