Ապրիլին 12 000 աշխատատեղ է կրճատվել. ՊԵԿ պաշտոնյա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+28.09 oC

Ապրիլին 12 000 աշխատատեղ է կրճատվել. ՊԵԿ պաշտոնյա

15:30 12.06.2020

Ապրիլին 12 000 աշխատատեղ է կրճատվել: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը:

«Շատ հարկ վճարողներ չեն ազատել աշխատակիցներին, բայց ապրիլին տնտեսական գործունեության սահմանափակումների ամենաակտիվ ամիսն էր: Բիզնեսը չաշխատելով աշխատավարձի վճարման միջոցներ չեն հաշվարկվել և նշված աշխատակիցների մոտ զրոյական հարկման բազա է կիրառվել: Նման դեպքերի թիվը ավելին է քան 74 000-ը: Արդյունքում՝ եկամտային հարկի գծով ապրիլին միայն աշխատավարձի մասով շուրջ 2.6 մլրդ դրամի պակաս հավաքագրում ունենք մարտի համեմատ»,- ասաց Հակոբյանը:

Արտակարգ դրության ժամանակահատվածում՝ մարտ, ապրիլ ամիսներին, իրականացվել են 3565 թեմատիկ ստուգումներ և ուսումնասիրություններ, և միայն ՀԴՄ կիրառման կանոնների ճշգրտության ստուգումների թիվը 2743 է եղել, որից արձանագրվել է 1739 խախտման դեպք: Չգրանցված աշխատողների ստուգման դեպքերը 329 է, որոնց արդյունքում արձանագրվել է 406 չգրանցված աշխատողի հայտնաբերման դեպք:

Միայն ապրիլի ընթացքում իրականացվել է ՀԴՄ կտրոնների տրամադրման ստուգման 864 դեպք, որից 596-ի դեպքում արձանագրվել են խախտումներ:

Ինչ վերաբերում է պետական բյուջեի հարկային եկամուտների գծով մուտքերին՝ առաջին եռամսյակում այդ մուտքերը կազմում են 245.6 մլրդ դրամ, որը 24.6 մլրդ դրամով կամ 11 տոկոսով ավելի է 2019-ի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների վճարումներից:

«Ներկայացված աճը տեղի է ունեցել համաչափ, այսինքն՝ այդ ավելացած գումարը ոչ թե վճարվել է առաջին 3 կամ 5 հարկատուների կողմից, այլ բաշխված է ամբողջ 1000 վճարողների մեջ: Ինչու եմ սա կարևորում, որովհետև սա է խոսում տնտեսական ակտիվության մասին»,- ընդգծեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եզրափակչում կհանդիպեն Գերմանիան և Անգլիան․ Մ21 ԵԱ

13:47 26.06.2025

Եզրափակչում կհանդիպեն Գերմանիան և Անգլիան․ Մ21 ԵԱ

Գերմանիայի երիտասարդական հավաքականը Սլովակիայում ավարտվող մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Անտոնիո Դի Սալվոյ թիմը կիսաեզրափակչում 3-0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի հասակակիցներին։ Գերմանացիները Եվրո-2025-ի եզրափակչում կմրցեն Անգլիայի թիմի դեմ։ Հանդիպումը կկայանա հունիսի 28-ին։ ...

36-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք

13:38 26.06.2025

36-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք

Հունիսի 24-ին Նոյեմբերյանի քննչական բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել այլ քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 36-ամյա տղամարդը, որը 2024 թվականի նոյեմբերի 19-ից Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին: ...

Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել

13:30 26.06.2025

Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլ Միլլերին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քիմ Յանգին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ […] ...

Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն են

13:23 26.06.2025

Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն են

Պորտուգալացի հանրահայտ մասնագետներ Ժորժե Ժեզուշն ու Սերժիու Կոնսեյսաուն կարող են գլխավորել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը»։ Այս մասին հայտնում է A Bola-ն: Ժեզուշը Պրո Լիգայում աշխատելու փորձ ունի: Ժամանակին նա մարզել է «Ալ Հիլալը»: Ավելի վաղ «Ալ Նասրը» հայտարարել էր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Իտալացին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը», որի հետ […] ...

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

13:16 26.06.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

ՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված […] ...

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

13:07 26.06.2025

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

Հունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...

BACK_TO_TOP