15:05 13.06.2020
Միացյալ Նահանգների դատախազությունը որոշել է հրապարակել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի ավելի ընդգրկուն տարբերակը։ Այդ զեկույցում դատախազը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ հետաքննության մասնամասները և եզրակացությունները։
Դատախազությունը նախկինում հրապարակել էր զեկույցի հակիրճ տարբերակը, իսկ ընդգրկուն տարբերակը քաղաքացիների տրամադրության տակ կհայտնվի մինչև հունիսի 19-ը։ Դրա արդյունքում մարդիկ մանրամասնություններով կտեղեկանան, թե ինչ է հաջողվել պարզել Թրամփի նախընտրական կամպանիայի և ռուսական իշխանությունների կապերի մասին։
Մյուլլերը հետաքննությունից հետո հայտնել էր, որ իրենց չի հաջողվել ապացուցել, որ Թրամփի նախընտրական շտաբը համագործակցել է Ռուսաստանի իշխանությունների հետ։ Նույն կերպ չի հաջողվել փաստարկել, որ Թրամփը փորձել է խոչընդոտել այդ հարցով քննության իրականացմանը։
Այս գործը, հիշեցնենք, Թրամփի հակառակորդ Դեմոկրատական կուսակցության հիմնական շահարկման առարկաներից էր ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո։ Ներկայումս նույնպես սպասվում են նման շահարկումներ, քանի որ նոյեմբերին անցկացվելիք ընտրությունների համար ԱՄՆ-ում արդեն սկսվել է թեկնածուների քարոզարշավը։
15:16 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ: «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավվածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է […] ...
15:09 09.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ: ...
14:51 09.06.2025
Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոքՄոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն արդեն ավելի լավ վիճակում են, քան ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք էին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ, որ մենք արդեն ավելի լավ վիճակում ենք, ավելի նորմալ վիճակում, քան Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում, որը, անկեղծ ասած, (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի և Բայդենի «հուսադրող» […] ...
14:42 09.06.2025
Գրոսսի. ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղությանըԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը անմիջական դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի անդամների առջև ունեցած ելույթում։ «Ես համոզված եմ, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտական լուծումն է, որը կաջակցվի ՄԱԳԱՏԷ -ի […] ...
14:33 09.06.2025
21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել ենՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 2-ին դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր էին, Երևանի Մաշտոցի պողոտայում թողել է նստարանին և րոպեներ անց վերադառնալով՝ այն չի հայտնաբերել, իսկ հունիսի 3-ին հաղորդագրություն է ստացել, որ իր բանկային քարտով փորձել են գնումներ կատարել: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական […] ...