Մարտին Գալստյանի գալով բանկային համակարգի համար նոր էջ է բացվում՝ հիմնված նախկին շրջանի լավագույն փորձի վրա. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Մարտին Գալստյանի գալով բանկային համակարգի համար նոր էջ է բացվում՝ հիմնված նախկին շրջանի լավագույն փորձի վրա. Նիկոլ Փաշինյան

11:43 15.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին:

Իր խոսքում, վարչապետը նշել է.

«Այսօր Կենտրոնական բանկում կարևոր իրադարձություն է. մենք հրաժեշտ ենք տալիս ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին և այսօրվանից իր լիազորություններն է սկսում ԿԲ նոր նախագահ Մարտին Գալստյանը:

Պարոն Ջավադյան, ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս ընթացքում կատարած աշխատանքի և ներդրման համար: Պարոն Գալստյան, ուզում եմ Ձեզ շնորհավորել և հաջողություն մաղթել ԿԲ նախագահի պաշտոնում գործունեության մեջ:

Պարոն Գալստյանը բանկային համակարգում նոր մարդ չէ, արդեն բավական երկար ժամանակ աշխատում է բանկային համակարգում: Ընդհանրապես, վերջին երկու տարում ավելի սերտ եմ առնչվել ԿԲ-ի հետ և կարող եմ արձանագրել, որ այստեղ բավականին լավ թիմ ու կորիզ է ձևավորվել, որն ընդհանուր առմամբ, աշխատում է մեր բանկային համակարգի կայունության վրա: Ակնհայտ է, որ անկախ բոլոր քննադատություններից, բանկային համակարգը մեր երրորդ հանրապետության կարևոր ձեռքբերումներից է և այն Հայաստանի Հանրապետությունում կայացած է ու կայուն:

Այն, թե ինչպես ֆինանսական համակարգը, բանկային համակարգը դրսևորեց իրեն մի շարք ճգնաժամային իրավիճակներում, ֆինանսական կամ քաղաքական վայրիվերումների շրջանում, այդ թվում՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շրջանում, այժմ՝ կորոնավիրուսի ճգնաժամային վիճակում, դրա ամենավառ վկայությունն է:

Այս փոփոխությունը, որ տեղի է ունենում, կարևոր է նրանով, որ ապահովում է որոշակի ժառանգականություն ԿԲ գործունեության համար: Բայց մյուս կողմից նաև սա խորհրդանշում է առանց կայունության խաթարման՝ փոփոխությունների, բարեփոխումների հետագա զարգացման կուրսը և անհրաժեշտությունը»:

Վարչապետն ընդգծել է, որ ընթացիկ ժամանակաշրջանում մեր բանկային համակարգի կարևորագույն մարտահրավերներից մեկը ֆինանսական գրագիտության բարձրացումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է ավելի մանրամասն աշխատանք տանել, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան տեսնել և հասկանալ բանկային համակարգի գործունեության նրբությունները, թե ինչպես է ընդհանրապես համակարգն աշխատում:

«Կարծում եմ, մեր մեծագույն խնդիրներից է լինելու բանկային համակարգն ավելի մարդակենտրոն դարձնելը, այնպես անելը, որ համակարգի և քաղաքացիների հարաբերությունների կոնտեքստը դառնա ավելի կառուցողական, երկխոսության վրա հիմնված, որպեսզի թույլ չտանք, որ բանկային համակարգի շուրջ նեգատիվ ընկալումներ ձևավորվեն, մանավանդ, որ մեր բանկային, ֆինանսական համակարգի կայունությունը վերջինիս կայուն զարգացման կարևորագույն նախադրյալներից մեկն է»,- նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը տեղեկացրել է՝ Արթուր Ջավադյանի հետ ունեն որոշակի պայմանավորվածություններ՝ վերջինիս հետագա գործունեության առումով:

«Պարոն Ջավադյանը ներգրավված կլինի տնտեսական քաղաքականության մշակման, տնտեսական հարցերի վերլուծության, նաև միջազգային տնտեսական ոլորտի մասնագետների ներգրավմամբ Հայաստանում որոշակի պրոցեսներ հարուցելու գործին: Ունենք կոնկրետ նախագծեր, որոնց իրագործումը մեծ հաջողություն կլինի Հայաստանի Հանրապետության տնտեսական մտքի զարգացման առումով:

Պարոն Գալստյան, ուզում եմ հավատալ, որ Ձեր գալով մեր բանկային, ֆինանսական համակարգի համար նոր էջ է բացվում, որը հիմնված կլինի նախկին շրջանի լավագույն փորձի վրա և իհարկե իր հետ կբերի նոր փորձ, նոր հաջողություններ, կմեծացնի բոլորիս վստահությունը բանկային և ֆինանսական համակարգի նկատմամբ»,- նշել է կառավարության ղեկավարը:

Արթուր Ջավադյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ԿԲ թիմի զուսպ ներդրումը բարձր գնահատականի արժանացնելու համար:

«Ինչպես Դուք նշեցիք, ես վստահ եմ, որ պարոն Գալստյանը ԿԲ ղեկավարության հետ այդ շարունակականությունն ապահովելու է: Ինչպես Դուք նշեցիք, ունենք բանիմաց, բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով թիմ, որն ունակ կլինի ապահովելու թե՛ ֆինանսական, թե՛ գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում: Նաև երկրորդ մարտահրավերն է՝ կորոնավիրուսով ստեղծված տնտեսական ճգնաժամի այս իրավիճակում ստեղծել մակրոտնտեսական կայուն միջավայր տնտեսության հետագա զարգացման համար:

ԿԲ նախագահի պաշտոնը, որ այժմ ստանձնում է պարոն Գալստյանը, Հայաստանի Հանրապետության կարևորագույն պաշտոններից մեկն է և ունենալով փորձ ու բավարար գիտելիքներ, լինելով այս թիմի անդամ՝ նա ունակ կլինի թիմի հետ միասին այն խնդիրները, որոնք կդրվեն այս ինստիտուտի առջև, լուծել ամենայն հաջողությամբ: Շնորհակալություն, պարոն վարչապետ Ձեր գնահատականների համար»,- ասել է ԿԲ նախկին նախագահը:

Մարտին Գալստյանը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հնչեցրած գնահատականի համար: 

«Տարիների ընթացքում ձևավորվել է թիմ, որն անցել է բազում փորձություններ և ունակ է եղել իր առջև դրված խնդիրներ լուծել: Ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ, որ այն աշխատանքը, որը կատարվել է՝ լինելու է շարունակական, խորանցնելու ենք համագործակցությունը նաև կառավարության գործընկերների հետ՝ ի բարօրություն մեր հասարակության: Բոլոր ջանքերը ներդրվելու են, որպեսզի երկրում պահպանվի մակրոկայունությունը, որպեսզի կառավարությունն էլ իր հերթին կարողանա այդ մակրոկայունության ներքո իրականացնել այն ծրագրերը, որոնք նախանշված են: Շնորհակալություն վստահության համար»,- նշել է ԿԲ նորընտիր նախագահը:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկին՝ վերջին 2 տարվա ընթացքում համատեղ աշխատանքի համար և նշել, որ այն եղել է հետաքրքիր:

«ԿԲ-ն ներգրավված է եղել կառավարության տնտեսական քաղաքականության քննարկումներում, որոնք շատ հետաքրքիր են եղել: Պետք է այդ ավանդույթը շարունակել և գտնել նորանոր ձևեր՝ այդ քննարկումների արդյունքներն ավելի առարկայական դարձնելու համար»,- եզրափակել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ

13:56 09.06.2025

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

13:44 09.06.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի

13:37 09.06.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

13:31 09.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

13:24 09.06.2025

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

13:17 09.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Հունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...

BACK_TO_TOP