Ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան

16:53 15.06.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան։

Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հավանության են արժանացել Կոտայքի մարզից ներկայացված մի շարք ծրագրեր, որոնց թվում է նաև Աբովյան քաղաքի գլխավոր ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը:

Այսպիսով 2020 թ. սուբվենցիոն ծրագրի արդյունքում հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի կենտրոնական Հատիս պողոտան՝ 1.5 կմ ճանապարհահատված:
Կատարվելու են ամբողջական ասֆալտապատման, հիմնաքարերի նորոգման ու փոխարինման, ջրահեռացման համակարգի նորոգման և կահավորման աշխատանքներ:
Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմում է 369.821.260 ՀՀ դրամ, որից 45%-ը պետության ֆինանսավորումն է, մնացածը՝ համայնքի մասնաբաժինը:

Շինարարական աշխատանքների իրականացման մրցույթները մարզպետարանի կողմից շուտով կհայտարարվեն:

Հավելեմ, որ այս տարվա մեկ այլ սուբվենցիոն ծրագրով հաստատվել է նաև Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի ամբողջական հիմնանորոգման ծրագիրը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

10:42 09.06.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։   «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:36 09.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

10:31 09.06.2025

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...

ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին

10:25 09.06.2025

ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

10:20 09.06.2025

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:15 09.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP