Տոլմաէպոպեա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Տոլմաէպոպեա

17:37 04.01.2018

Շատ ժամանակ չի անցել, երբ անցած տարվա դեկտեմբերի 6-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովը 12-րդ նստաշրջանում որոշեց, որ տոլման ադրբեջանական է: Ավելի ճիշտ, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, սա այն կերակուրն է, որը պատրաստում են Ադրբեջանում, փոխանցում սերնդեսերունդ, բայց այն վեր է երկրի ներսում առկա էթնիկ և հոգևոր սահմաններից: Ի դեպ, ադրբեջանցիները պնդում են, որ տոլմա չէ, դոլմա է:

                                                                                                     

                                                                                                          Տոլմա՞, թե՞ դոլմա

Ըստ ադրբեջանցիների՝ այս ճաշատեսակի անունն առաջացել է թուրքերեն «դոլդուրմա» բառից և թարգմանաբար նշանակում է լցոնված։

Սակայն  պետք է նկատել, որ Թուրքիայում և Ադրբեջանում տարեց բնակիչները հայկական տոլմային «սրըլմըշ» են անվանում, ինչը թարգմանաբար նշանակում է փաթաթած: Տարեցները տոլմա էին կոչում դդմի կամ այլ բանջարեղենի մեջ լցոնված ճաշատեսակը:

Հայկական կողմն ասում է, որ «տոլմա» բառն առաջացել է ուրարտական «տոլի» կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է խաղողի տերև: Տոլման սկզբում փաթաթվել է միայն խաղողի տերևով, հետագայում օգտագործվել են նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարջի տերևներ: Ամառային տոլման, ենթադրաբար, ավելի ուշ են սկսել պատրաստել: Տոլման թուրքական ու ադրբեջանական չէր կարող լինել, քանի որ խաղող աճեցնելը նստակյաց ժողովուրդներին է հատուկ, իսկ խաղողի տերև ունենալու համար պետք է նախ և առաջ խաղողի վազ ունենալ:

Հնագույն հիշատակություններ


Թեև «ադրբեջանցիներ» անվանումը կիրառվում է 1936 թվականից, այնուամենայնիվ, ադրբեջանցիները պնդում են, որ իրենք 1521 թվականի գրավոր աղբյուրներ ունեն, որտեղ ասվում է, որ ադրբեջանցի տիրակալ Շահ Իսմայիլ Խաթաիին դոլմայից խորոված են մատուցել:
Հայերն իրենց հնագույն ձեռագրերը հյուրասիրության ապացույցներ գտնելու համար չեն բացել: Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը միայն հիշեցրել է պատմական գիտությունների թեկնածու, հմուտ խոհարար Վ. Վ. Պոխլեբկինի խոսքերը.

«Ադրբեջանական խոհանոցում կան կերակուրներ, որոնք վերցված են հայկականից: Դրանցից մեկն էլ տոլման է, որ մտել է ժամանակակից ադրբեջանցու առօրյա կերակրացանկ»։

 

                                                                                                 Որ երկիրը քանի բաղադրատոմս է առաջարկում

Ադրբեջանում պնդում են, որ տոլմայի մի քանի հարյուր տեսակ ունեն, 300-ից ավելի բաղադրատոմս, թեև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացրած «ապացույց-կադրեր»-ում մի քանիսն են՝ դրանք Հայաստանում էլ են տարածված՝ թփովը, կաղամբովը և ամառայինը:

Հայաստանում «Հայկական տոլմայի բոլոր տարատեսակները» գիրք կա, որտեղ ներկայացված է այդ ուտեստի 65-70 բաղադրատոմ: 50-ի բաղադրատոմսը կարելի է գտնել նաև համացանցում:

Առավել հայտնի են խաղողի տերևով տոլման, Էջմիածնի տոլման (կաղամբով և բանջարեղենով), պասուց տոլման, երևանյան տոլման (նման է Էջմիածնի տոլմային, ավելացվում է սերկևիլ), Մշո տոլման` պատրաստված կտրտած մսով և բլղուրով: Քիչ տարածվածներից են ‹‹Փլըտուծը›› (փլած դոլման,  տոլմայի բաղադրիչները մանրացնում են և միասին եփում ), Տիգրանակերտի ‹‹փըթէ–փըլէ»–ն (փաթաթած տոլմա է, որը մատուցելու ժամանակ քանդում են, վրան ավելացնում են ձվածեղ, մածուն–սխտոր։ Տոլման ունի բազմազան տեսականի):

Վանում ընդունված է եղել դդմի ծաղկի մեջ դրված տոլման: Հադրութի շրջանում ավանդաբար այն պատրաստում են լոբու տերևի մեջ: Հայաստանում վերջերս նաև «էկզոտիկ» տոլմաներ սկսեցին պատրաստել՝ խճողակը փաթաթում են դդմի, պտերի (папоротник) տերևներով կամ էլ մի քանի մետրանոց տոլմա են պատրաստում:

 

                                        

 

                                                                                                          Տոլմաշատ փառատոններ

Հայաստանում տոլմայի առաջին փառատոնը կազակերպվել է 2011 թվականից ու անցկացվում է ամեն տարի: Այդպիսի արդեն 8 փառատոն ենք ունեցել՝ ոչ միայն տեղական լրատվամիջոցների անդրադարձով: 
Ադրբեջանում տոլմայի առաջին փառատոնը կազմակերպվել է 2016 թվականին ու կոչվել Տոլմայի առաջին միջազգային փառատոն: Դրանք լուսաբանելու հարցում ակտիվ էին հատկապես ռուսական լրատվամիջոցները:

Հայկական տոլմայի փառատոնն այս տարի նաև հարևան Վրաստան՝ Բաթում քաղաք հասավ:  

 

                                

 

 

                                                                                  Հակասությունն անգամ փաթաթելու ձևի մեջ է

Հայաստանում տոլման գլանաձև են փաթաթում, Ադրբեջանում կարելի է ասել՝ ծրարում են: ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացված հոլովակում էլ ադրբեջանցիները «ծրարվող» տոլման են ներկայացրել:

Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը հայտարարել է, որ ուտեստը պատկանում է ողջ թյուրքական աշխարհին: Սա հնչեց որպես պատասխան հայկական կողմի այն պնդումների, թե ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացված հայտում, որպես դոլմայի պատրաստման վայր, այնպիսի տեղանուններ են ներառված, որոնք Ադրբեջանի Հանրապետության հետ որևէ առնչություն չունեն։

 

 
                                    «Տոլմամարտը» միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Բրիտանական BBC- ն տոլմա ճաշատեսակին մի քանի անգամ է անդրադարձել, բայց վերջերս նաև «տոլմամարտ»-ի մասին խոսեց՝ ասելով, թե Ղարաբաղը միակը չէ, որը բաժանում է հայերին և ադրբեջանցիներին: BBC-ի հոդվածում այսպիսի մի հորդոր կա.

«Պատրաստե՛ք ձեր սիրած ճաշատեսակը ու հաճույքով կերեք: Դա է կարևորը»։

Ի դեպ, տոլմա պատրաստում են Թուրքիայում, Իրանում, Բուլղարիայում, Հունաստանում ու տասնյակ այլ երկրներում: Օրինակ՝ հունական տոլմայի մեջ, մսից բացի, ամեն ինչ կա, ինչը հակասում է կովկասյան խոհանոցի ոգուն։ Եթե խաղողի թփերը կաղամբով փոխարինենք, կստացվի յուրաքանչյուր ռուսին քաջածանոթ ճաշատեսակը:

BBC-ի հոդվածում նաև հորդորում են չհիստերիկանալ համացանցում.

«Կարելի է ոչ միայն հիստերիկանալ համացանցում, այլև ցույցերի դուրս գալ ու ընդհանրապես հեղափոխություն անել միայն այն ժամանակ, երբ արգելեն տոլմա պատրաստել: Իսկ մինչ այդ, եթե Միջմոլորակային խորհուրդը երբևէ ճանաչի տոլման/խաշը/լավաշը/փիթին … մեքսիկական, դրանք չեն դադարի այդ ճաշատեսակներն իրենց խոհանոցում ունեցող ժողովրդի մշակույթի մաս լինել»։

 

                                                                                           «Տոլմամարտը» ֆիլմի սցենար

Երբ ավարտվում էր 2017 թվականի դեկտեմբերը, հայտարարվեց, որ Գերմանիայում սերիալ է նկարահանվելու հայ, ադրբեջանցի և վրացի երեք ուսանողի մասին, որոնք պատահականորեն հայտնվել են բեռլինյան մեկ բնակարանում և ստիպված են ապրել ու սովորել միասին: Սերիալի նախնական անվանումը կլինի Dolma Diaries: Հեղինակները ֆիլմը «Տոլմայի օրագրեր» են անվանել՝ հաշվի առնելով հայերի ու ադրբեջանցիների մշտական ու հենց խոհանոցային վեճերից մեկը:

«Վերնագրի ընտրության հարցում, բոլոր այն վեճերից՝ տարածքային, խոհանոցային, պատմական և այլն, որ ունեն հայերն ու ադրբեջանցիները, մենք որոշեցինք ընտրել հենց խոհանոցայինը»,- ասել է սերիալի հեղինակներից մեկը՝ Օլիվեր Մյուսերին:

Կատակերգական սերիալի առաջին եթերաշրջանը կտեղադրվի YouTube-ում 2018 թվականին:

 
                                                                                              Ի՞նչ ցույց տվեց քվեարկությունը


2017 թվականի տարեվերջին հայտնի ռուս ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինն իր Twitter-ում առցանց քվեարկություն կազմակերպեց՝ պարզելու, թե տոլման հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական ճաշատեսակ է։

«Որպեսզի այլևս չսխալվենք կենցաղի կարևորագույն հարցերում, եկեք մեկընդմիշտ պարզենք, որ տոլման ճաշատեսակ է»,- գրել է նա՝ առաջարկելով պատասխանի երկու տարբերակ՝ հայկական և ադրբեջանական։

36 տոկոսն ասել էր, թե  ուտեստն ադրբեջանական է, 64-տոկոսը՝ հայկական է:

 

                                                                                               «Տոլմամարտն» ավարտված չէ

                                                                                                                           

Ծաղրանկարը՝ Գյունդուզ Աղաևի 

Ծաղրանկարի հեղինակը հայտնի նկարիչ է, որն արտաքսվել է Ադրբեջանից: Նա այս նկարը «տոլմամարտի» թեժ օրերին է նկարել, որ ասի՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում տոլմա ուտելուց հետո արդյունքը նույնն է։ Հիմա ի՞նչ, ադրբեջանակա՞ն տոլմա ենք ուտում, հարցի պատասխանը անգամ հենց Ադրբեջանում հստակ չունեն, թեև ՅՈՒՆԵՍԿՕ-ում արդեն ամրագրել են, որ պատրաստողն իրենք են: Հիմա գուցե նաև հարց է ծագում՝ տոլման արդեն ավելի շատ Ադրբեջանի՞նն է, թե՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ինը:

 

                                              Ադրբեջանն ու Հայաստանը վիճեցին, ՅՈՒՆԵՍԿՕՆ-ն արձանագրեց՝  իրենն է

 

Առաջին հարցը, որ ծագում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում որևէ բան գրանցելուց հետո, հետևյալն է՝ ի՞նչ կտա դա գրանցող երկրին:

Պատասխանը մեկն է ու նույնը՝ միայն ճանաչում: ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը մեկ անգամ չէ, որ ասել է.

«Թերևս, ամենակարևոր մասը զբոսաշրջությանը նպաստելն է: Իհարկե, սա վերաբերում է համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններին: Եթե մեր ունեցածը մենք չպահպանենք, ցանկացած ցանկում ընդգրկվելը որևէ արժեք չի ունենա»:

 

 

 

 

                                                             Մարտը հյուրասիրությանը չի խանգարում

Խոհանոցը թերև միակ վայրն է, որտեղ մարտն ու հյուրասիրությունը համատեղելի են: Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում կշարունակեն տոլմա հյուրասիրել՝ պնդելով, որ այս ճաշատեսակն իրենցն է:

 

Հայաստանում տոլմա  ճաշակել են Վլադիմիր Պուտինը, արքայազն Չառլզը, Ալլա Պուգաչովան … Այս շարքը   կարելի է շարունակել:

Հայկական  ռեստորաններից մեկում ժամանակին անգամ  ցանկ կար, որը պատմում էր այն մասին, թե որ հայտնի օտարերկրացիներին են  տոլմա հյուրասիրել: Ադրբեջանցիներն այս հարցում լռում են:

 

Փոխարենը՝ հայերն արդեն նաև օտարազգի հարսներին են սովորեցրել տոլմա փաթաթել, օրինակ՝ շախմատի  գրոսմայստեր Լևոն Արոնյանի կնոջը՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոլիին կամ Ժաննա Լևինային՝ Գարիկ Մարտիրոսյանի կոնջը:

Ժաննան գրել էր, որ հայկական տոլման ամենահամեղն է աշխարհում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Իսկ Հայաստանում ընդունված է ասել, որ ամենահամեղը մայրիկի պատրաստածն է:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP