Տեղի է ունեցել Մարտունու շրջանի արագ արձագանքման խմբի առաջին հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+29.09 oC

Տեղի է ունեցել Մարտունու շրջանի արագ արձագանքման խմբի առաջին հանդիպումը

16:12 26.06.2020

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել շրջանի արագ արձագանքման խմբի առաջին հանդիպումը:

«ԱՀ-ում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով, ԱՀ պարետի հունիսի 9-ի N22 որոշման համաձայն, շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում ձևավորվում են արագ արձագանքման խմբեր: Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի որոշման համաձայն` Մարտունու շրջանում ձևավորվել է արագ արձագանքման երկու խումբ: Խմբերի կազմում ընդգրկված են շրջվարչակազմի, բուժհաստատությունների, համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի աշխատողներ, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ծառայակիցներ:

Շրջանում կայացավ առաջին խմբի առաջին հանդիպումը, որի պատասխանատուն շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանն է:
Ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը, ղեկավարի տեղակալ, կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Վադիմ Դանիելյանը:

Հանդիպման նպատակն էր` հստակեցնել խմբի անդամների գործառույթներն ու առաջիկա աշխատանքները, որոնց թվում են քաղաքացիներին մեկուսացնելը, կոնտակտավորներին հայտնաբերելն ու վարակի օջախն ախտահանելը:
Արագ արձագանքման խմբերին կցված են նաև մարդատար և բեռնատար մեքենաներ՝ համայնքների տարածքներում սահմանափակումներ մտցվելու դեպքում բնակիչների կենսագործունեությունն ապահովելու և այլ խնդիրներ լուծելու համար:

Շրջանի ղեկավարը հորդորեց խմբի անդամներին` լինել չափազանց պատասխանատու, վարակի ի հայտ գալու դեպքում գործել ներդաշնակ ու համակարգված, քաղաքացիների շրջանում հնարավորինս մեծացնել բացատրական աշխատանքների ծավալը: Արարատ Մելքումյանը նաև նշեց, որ Մարտունու վարչակազմը և բուժհաստատությունները պահեստավորված են համապատասխան դեղորայքով և ախտահանիչ նյութերով»,- նշված է շտաբի գրառման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

23:59 23.07.2025

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

23:58 23.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:56 23.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:55 23.07.2025

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

23:49 23.07.2025

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...

Հուլիսի 28-ից ՆԳՆ ՄՔԾ Էրեբունու բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ

23:47 23.07.2025

Հուլիսի 28-ից ՆԳՆ ՄՔԾ Էրեբունու բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ

Հուլիսի 28-ից Զաքյան 3 հասցեում գործող ՆԳՆ ՄՔԾ բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ։ Այս մասին հայտնել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված լինելու դեպքում հնարավոր է անձամբ դիմել նաև՝ Երևանում՝ ՄՔԾ գլխամասային գրասենյակ, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե (Քաղաքացիության շնորհման վարչություն), մարզերում՝ ՄՔԾ […] ...

BACK_TO_TOP