Խաչատուրյան քույրերի գործն ուղարկվել է ՌԴ Գլխավոր դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Խաչատուրյան քույրերի գործն ուղարկվել է ՌԴ Գլխավոր դատախազություն

21:43 29.06.2020

ՌԴ Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի գործը Գլխավոր դատախազություն է ուղարկել մեղադրական եզրակացության հաստատման համար։ «ՔԿ-ն  հնարավորություն է տվել մեղադրյալներին ծանոթանալ քրեական գործի նյութերին նախապես ՝չփոխելով  նախնական եզրակացությունը»,- տեղեկացրել են Խաչատուրյան քույրերի փաստաբաները:

Գործի 25 հատորին ևս 3 հատոր է ավելացվել։ Քննիչները կրկին հարցաքննել են դպրոցի տնօրենին, որտեղ սովորում են աղջիկները, նրանց դասղեկներին, անչափահասների գործերով հանձնաժողովի ներկայացուցիչներին։ Քույրերը կրկնել են իրենց նախկին ցուցմունքները:

Փաստաբանները խնդրել են մի քանի բողոք և միջնորդություն կցել գործին: Միջնորդություններից մեկը 2 քրեական գործերը մեկ վարույթում միավորելու մասին է: Քննչական կոմիտեում կարծում են, որ ավագ քույրերի՝ Քրիստինայի և Անգելինայի մասով նյութերը դատարանում պետք է քննվեն ըստ էության, իսկ կրտսեր քրոջ՝ Մարիայի դեպքում հարկադիր բուժման կարիք կա:

Հիշեցնենք՝Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլի սպանության համար:  Քույրերը խոստովանել են մեղքը  և հայտարարել, որ հայրը  պարբերաբար ֆիզիկական բռնություն է գործադրել իրենց հանդեպ, ինչպես նաև պարտադրել սեռական բնույթի գործողություններ: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։

Հետաքննությունն ավարտվել է 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Քրեական օրենսգրքի «Դիտավորությամբ խմբակային սպանություն» հոդվածով, որը նախատեսում է 8-20 տարվա ազատազրկում՝ ավագ և միջնեկ քրոջ  դեպքում: Իսկ կրտսեր քույրն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Ի դեպ, մայիսին հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի կանանց հանդեպ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին՝ խնդրելով դիմել ՌԴ իշխանություններին, որ իրենց գործերը դատարանում միավորվեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP