21:11 29.06.2020
Գերմանիայում Amazon ընկերության 6 լոգիստիկ կենտրոնների աշխատակիցները գործադուլ են սկսել: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Աշխատակիցները պնդում են, որ իրենց մի քանի տասնյակ գործընկերներ COVID-19 վարակակիր են, մինչդեռ ընկերությունը ոչինչ չի ձեռնարկում և տեղեկություն չի տրամադրում վարակման դեպքերի մասին:
Գործադուլը կազմակերպել է Verdi արհմիությունը, այն կտևի 48 ժամ: Արհմիության տվյալներով կորոնավիրուսի առնվազն երկու բռնկում է տեղի ունեցել գերմանական ընկերություններում:
«Մեր տեղեկություներով՝ 30-40 հիվանդ կա: Մենք գործադուլ ենք անում, քանի որ Amazon-ը բացարձակապես ոչ մի քայլ չի ձեռնարկում՝շահույթ չկորցնելու նպատակով վտանգելով աշխատակիցների առողջությունը»,- հայտնել է Verdi արհմիության անդամ Օրհան Ակմանը:
Amazon-ը հերքել է մեղադրանքները՝ հիշեցնելով, որ միայն հունիսին 4 մլրդ դոլար է հատկացրել աշխատակիցների առողջությունը պահպանելու համար:
«Համավարակի սկզբից ձեռք ենք բերել 470 մլն շիշ ձեռքերի հականեխիչ հեղուկ, 21 մլն զույգ ձեռնոց, 39 մլն տուփ հականեխիչ անձեռոցիկներ»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
20:43 08.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանումՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են ոլորտին վերավերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր […] ...
20:30 08.05.2025
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ՄոսկվաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: ...
20:15 08.05.2025
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապինԿոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...