16:30 02.07.2020
ՌԴ-ում կայացել է սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեն։ Փոփոխությունների օգտին է քվեարկել ռուսաստանցիների 77,92 %-ը, դեմ՝ 21,27 %-ը։ Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո։ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65%-ը։
Սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան քվեարկությունն ավարտվել է հուլիսի 1-ին՝ ժամը 21.00-ին։ Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը և մարդկանց կուտակումներից խուսափելու համար՝ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տևել է 7 օր, իսկ 2 մարզում՝ Մոսկվայում և Նիժեգորոդսկում, ընտրողները կարող էին քվեարկել նաև օնլայն։
РБК պարբերականի փոխանցմամբ՝ սահմանադրական փոփոխություններն ամենամեծ աջակցությունը ստացել են Չեչնիայում, որտեղ դրանց կողմ է քվեարկել ընտրողների գրեթե 98 %-ը։ Մոսկվայում փոփոխությունների օգտին քվեարկել է ընտրողների 65 %-ը, Սանկտ Պետերբուրգում՝ 77 %-ը։
Նենեցյան ինքնավար մարզը Ռուսաստանի դաշնության միակ շրջանն է, որտեղ ընտրողների մեծ մասը՝ 55 %-ը, դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին։
Իսկ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում Ռուսաստանի մայր օրենքում
Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է փոխել Մայր օրենքի 22 հոդված։ DW պարբերականի փոխանցմամբ՝ ռուսաստանցիները կարող էին բոլոր փոփոխություններին կա՛մ կողմ քվեարկել, կա՛մ դեմ։
Փոփոխություններն արդեն հաստատել էին ՌԴ Պետդուման, Դաշնային խորհուրդը, նահանգային խորհրդարանները և Սահմանադրական դատարանը։
Նախագահական ժամկետի զրոյացում
Փոփոխություններից ամենաքննարկվածը, թերևս, Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների զրոյացումն է։ Դա նշանակում է, որ Վլադիմիր Պուտինը կարող է Ռուսաստանը ղեկավարել մինչև 2036 թվականը։
2 ժամկետ անընդմեջ նախագահ ընտրվելու արգելքը սահմանող հոդվածից հանվում է «անընդմեջ» բառը
Վլադիմիր Պուտինից հետո Ռուսաստանի մյուս նախագահները կարող են երկիրը ղեկավարել ոչ ավելի, քան երկու ժամկետով, «անընդմեջ» բառը հանվում է։ Մինչև այս փոփոխությունը Վլադիմիր Պուտինը կարողացավ երկու անգամ անընդմեջ լինել նախագահ, այնուհետև զբաղեցնել վարչապետի պաշտոնը, որից հետո կրկին վերադառնալ նախագահի պաշտոնին։ Պուտինին հաջորդող նախագահները նման հնարավորություն չեն ունենա։
Նախագահի լիազորություններն ավելանում են
Սահմանադրական փոփոխությունները ՌԴ նախագահին ավելի լայն հնարավորություններ են տալիս, իսկ վարչապետին և կառավարությանն՝ ավելի քիչ։ Նախագահը կարող է ոչ միայն նախագահել կառավարության նիստերը, այլև ղեկավարել դրա աշխատանքը։ Նախագահը կարող է նշանակել և աշխատանքից ազատել որոշ նախարարների։
Բացի դրանից՝ բացի Սահմանադրական և Գերագույն դատարանների դատավորներին նշանակելուց, Սահմանադրական փոփոխություններից հետո ՌԴ նախագահը կարող է նաև աշխատանքից ազատել նրանց, ինչն անելու իրավունք չուներ մինչև փոփոխությունները։
Սահմանադրությամբ նաև երաշխավորվելու է ՌԴ նախագահի անձեռնմխելիությունը պաշտոնաթողությունից հետո։
ՌԴ-ում միջազգային իրավունքի գործողությունը սահմանափակվում է
Պուտինի նախաձեռնությամբ Սահմանադրության մեջ ավելանում է դրույթ, որը Ռուսաստանին թույլ կտա չկատարել միջազգային մարմինների որոշումները։ Դա հնարավոր կլինի, եթե Սահմանադրական դատարանը, որն ավելի կախված է լինելու նախագահից, ընդունի, որ դրանք հակասում են ՌԴ Մայր օրենքին։ Նման նորմ արդեն գործում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ։
Պետական խորհուրդը՝ որպես նոր սահմանադրական մարմին
Ռուսաստանում կստեղծվի նոր սահմանադրական մարմին՝ Պետական խորհուրդ, որը կձևավորի նախագահը։ Խորհրդի անդամները կորոշեն երկրի ներքին և արտաքին քաղաքականության ուղղությունները։ Նման ինստիտուտ գոյություն ունի, սակայն այժմ այն կատարում է միայն խորհրդատվական գործառույթներ և իրական իշխանություն չունի։
Ռուսաստանը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ
Պուտինը որոշել է Սահմանադրությամբ ամրագրել, որ Ռուսաստանը Խորհրդային Միության իրավահաջորդն է և պետք է «հարգի Հայրենիքի պաշտպանների հիշատակը» և «ապահովի պատմական ճշմարտության պաշտպանումը»։
Հավատն առ Աստված և ընտանեկան արժեքներ
Սահմանադրության մեջ նաև ներմուծվել է ձևակերպում, որ երկիրն ունի «հազարամյա պատմություն» և պահպանում է «նախնիների մասին հիշողություն, որոնք փոխանցել են մեզ իդեալներ և հավատ առ Աստված»։
Բացի դրանից՝ Սահմանադրությամբ խոստում է տրվում երեխաների մեջ դաստիարակել հայրենասիրություն և հարգանք մեծերի հանդեպ, ամուսնությունը բնորոշվում է՝ որպես տղամարդու և կնոջ միջև միություն, ինչպես նաև նշվում է «ավանդական ընտանեկան արժեքների» մասին, որոնց համար պետք է պատասխանատու լինի կառավարությունը։
Նոր արգելքներ պետական պաշտոնյաների համար
Սահմանադրական փոփոխություններով ավելի են սահմանափակվել պետական պաշտոնյաների իրավունքները։ Պաշտոնյաները, պատգամավորները և դատավորները չեն կարող ունենալ այլ երկրի քաղաքացիություն կամ այլ երկրում կացության իրավունք։ Իսկ նախագահ դառնալու համար թեկնածուն պետք է երբեք որևէ երկրում կացության իրավունք ունեցած չլինի։ Բացի այդ, պետական պաշտոններ զբաղեցնողները, պատգամավորները, դատավորները, դատախազները և նահանգների ղեկավարները չեն կարող հաշիվներ ունենալ արտասահմանում կամ այնտեղ թանկարժեք իրեր պահել։
Այս փոփոխություններին դեմ արտահայտվող ռուսաստանցիները իրենց տեսակետը հայտնել են ոչ միայն քվեարկության, այլև բողոքի ակցիաների միջոցով։ Հանրաքվեի վերջին օրը մի քանի հարյուր մարդ չարտոնված ցույցի է դուրս եկել Մոսկվայի Պուշկինի հրապարակում։ Սահմանադրական փոփոխություններին իրենց բողոքն արտահայտել են նաև Սանկտ Պետերբուրգում։
Բեռլինում էլ մի քանի տասնյակ ակտիվիստ երթով գնացել է դեպի ՌԴ դեսպանատուն։
Ինչ վերաբերում է քվեարկության ընթացքին, այդ մասին տեղեկությունները հակասական են։ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ երկրի քաղաքացիներն ազատ կերպով արտահայտել են իրենց կամքը, և քվեարկության ընթացքում արձանագրվել է ընդամենը 4 խախտում, ինչն այդքան էլ էական չէ՝ հաշվի առնելով ընտրատեղամասերի և ընդհանուր ընտրողների թիվը։
Անկախ դիտորդները, հակառակը, հայտնել են, որ 2011թ․ Պետդումայի ընտրություններից ի վեր չեն տեսել նման զանգվածային կեղծումներ։
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:55 23.07.2025
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...
23:52 23.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտիՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...