«Մեր վերջը եկել է». «Եվրոպոլ»-ը բացահայտել է տոննաներով թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

«Մեր վերջը եկել է». «Եվրոպոլ»-ը բացահայտել է տոննաներով թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի

23:09 06.07.2020

Ֆրանիսիայի, Նիդեռլանդների ու Անգլիայի ոստիկանները համատեղ իրականացրել են կազմակերպված հանցավորութան դեմ պայքարի աննախադեպ օպերացիա: Ձերբակալված է ավելի քան 1000 մարդ, առգրավված է մեծ քանակությամբ զենք- զինամթերք, միլիոնավոր ֆունտ ստերլինգ ու եվրո, տոննաներով թմրանյութ: Ոստիկանությունը կարողացել է գաղտնազերծել գաղտնի չաթ, որով շփվել են հանցագործները:

Մեծ Բրիտանիայում ավելի քան 740 մարդ է ձերբակալվել, Նիդեռլանդներում՝ 100-ից ավելի, Ֆրանսիայում կոնկրետ թիվ չի նշվում, սակայն հաղորդում են, որ  հարյուրավոր մարդիկ են ներգրավված անօրինական գործունեության մեջ: Ձերբակալվել են նաև ոստիկաններ, որոնք մեղադրվում են հանցավոր խմբերին աջակցելու համար: Ոստիկանների թվում, ըստ տեղեկությւնների, բարձրաստիճան պաշտոնյաներ չկան:

Полиция

Համատեղ օպերացիան սկսվել է 2016 թվականից և ղեկավարվել  է Եվրոպոլի կողմից: Մեծ Բրիտանիայում այդ օպերացիային մասնակցել է ավելի քան 500 մարդ: Ձերբակալվածների մոտից առգրավվել են առձեռն 54 մլն ֆունտ ստերլինգ: Գումարը գտնվել է սենյակների պահարաններից, մահճակալների տակից՝ սուպերմարկետների տոպրակներում փաթեթավորված: Նույն տեղում գտնվել է նաև 2 տոննա թմրանյութ, որից մեկուկեսը՝ կոկաին, 28 մլն Էթիզոլամայի դեղահաբ, 77 միավոր զենք, դրանց թվում` Կալաշնիկովի ավտոմատներ, և 55 պրեմիում դասի մեքենա:

Նիդեռլանդներում հայտնաբերվել է ավելի քան 20 մլն եվրո, 8 տոննա կոկակին, 1.2 տոնա մետամֆետամին: Ֆրանսիան  Venetic օպերացիայի արդյունքների մասին կհայտնի ավելի ուշ:

револьвер

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվելու սպանության փորձերի, սպանության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ավազակային հարձակումների համար: Օպերացիան իրականացնելու համար իրավապահներին հաջողվել է կոտրել EncroChat հեռախոսային մեսենջերը: Այդ մեսենջերը ստեղծել է օրինական դաշտում աշխատող հոլանդական մի կազմակերպություն և հավաստիացրել է, որ այն բացարձակ ապահովագրված է արտաքին ազդեցությունից: Մեսենջերն աշխատել է Android օպերացիոն համակարգ ունեցող հեռախոսներով և Blackberry ապարատներով: Մեսենջերն արժե 1.500 դոլար՝ կես տարվա համար: Ընդ որում, ընկերությունն ինքն է տեղադրում այդ ծրագիրը նոր հեռախոսի մեջ. ինքնուրույն ներբեռնել հնարավոր չէ: Հեռախոսի ծրագրերի թվում այն չի երևում, հեռախոսը միացնելուց անտեսանելի է, սակայն երկրորդ անգամ  սեղմելուց հետո միայն հնարավոր է մուտք գործել այդ չաթ: Բրիտանական ոստիկանության տվյալներով՝ EncroChat է օգտագործում 60 000 մարդ, 10 0000-ը՝ Մեծ Բրիտանիայում: Ֆրանսիայի իրավապահները կարծում են, որ այդ  չաթից օգտվողների մեծ մասը հանցավոր գործունեություն է իրականացնում: Մեծ Բրիտանիայի ոստիկանները կարծում են, որ չաթն օգտագործվում է նաև փողերի լվացման համար: Չաթից օգտվել են նաև Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացի, որոնք այժմ դատապարտված են սպանության համար ցմահ ազատազրկման: Ոստիկանությունը չի հայտում, թե երբվանից են կոտրել այդ չաթը և սկսել հետևել, սակայն հունիսի 13-ին մեսենջերի մշակողները օգտատերերին հայտարարություն են ուղարկել, որ համակարգը «կոտրված» է և հեռախոսներից պետք է շտապ ազատվել:

Հանցավորության դեմ պայքարի Ազգային գործակալությունը հրապարակել է գաղտնի նամակներից երկուսը. «Մեր վերջը եկել է», «Կարծես թե մեծ պրոբլեմի  մեջ ենք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP