Քննարկվել են տնտեսական մրցակցության վրա Covid-19-ի ազդեցությանը վերաբերող հարցեր. ՏՄՊՊՀ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Քննարկվել են տնտեսական մրցակցության վրա Covid-19-ի ազդեցությանը վերաբերող հարցեր. ՏՄՊՊՀ

15:35 08.07.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ  ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Հայաստանում եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից Տնտեսական մրցակցության արդիական խնդիրներ և մարտահրավերներ թեմայով կազմակերպված վեբինար-քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ հանձնաժողովի փորձագետներ, եվրոպական երկրների բիզնես հանրության ներկայացուցիչներ:

«Վեբինարի ընթացքում մասնավորապես քննարկվել են շուկաներում բնականոն մրցակցության վրա Covid-19-ի ազդեցության, գործարարական հարաբերություններում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը վերաբերող հարցեր:

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ընդգծել է քննարկվող հարցերի արդիականությունը՝ հաշվի առնելով, որ նոր կորոնավիրուսի համավարակը ոչ միայն բացասական ազդեցություն է թողնում հասարակության առողջության վրա, այլև մարտահրավեր է նետում բիզնեսին, տնտեսությանը, ինչպես նաև տնտեսական մրցակցությանը՝ ստիպելով որդեգրել նոր մոտեցումներ և նոր կանոններ։

«Համավարակի ողջ ընթացքում աշխատելով արտակարգ ռեժիմով՝ մենք փորձում ենք շուկայում ապահովել կայունություն, տնտեսվարող սուբյեկտներին հորդորում ենք զերծ մնալ տնտեսական մրցակցության օրենսդրության խախտման դրսևորումներից և վերահսկողություն ենք իրականացնում դրանց պահպանման նկատմամբ»,- մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը:

Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության փոփոխությունների շրջանառվող նախագծին և այլ հարցերի»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2342918492670357&id=2054379814857561&__xts__[0]=68.ARABTCgQwp-EybAK98i4wlkyk7tvEGYZEVJuMCXTiXHVW3bwSPek3o0UfA5tUCXCZEx05LSLvH406IGA_b__XE8egyMp140-iqdo_RrXEP1mVFNHr98eeyo9tN-Cb1t_19yhEJluzb4yIiLpm0tKWeYcAQRsYEH1t4iAOlRPc8dA34-TCYkBMjon06kSJvnerUqWsvejeUhVL2g1nBnVMeuoVWBvnmzcj4FuJl-vKV26Z0M0xkbUqoj_q8aIyxcDP5iDZXYgW9PhC6VV8erawKugRKfrBaFTdgZEEi_ympAizVH-N7XbjVhGuvcvrBNuV09dZE36zbq_M4KLeJ2DeHRTeCvt&__tn__=-R

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

BACK_TO_TOP