ՊԵԿ-ը՝ ՀԴՄ-ների ձեռքբերման հայտերի մերժման և կանխավճարների վերադարձման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

ՊԵԿ-ը՝ ՀԴՄ-ների ձեռքբերման հայտերի մերժման և կանխավճարների վերադարձման մասին

18:36 08.07.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման արդյունքում մասնավոր կազմակերպություններն են բացառապես զբաղվում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացով, ինչպես նաև սարքերի ծրագրային ապահովման մշակմամբ ու սարքերի սպասարկմամբ:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից չորս  կազմակերպություն արդեն ստացել են ՀՀ կառավարության 08.11.2012 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն, որոնք են․
• «Սմարթ Սոլուշնս» ՍՊԸ – հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Pax S 900 (հեռ․ +374 60 40 00 05)
• «Իննթեք» ՍՊԸ – հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը VEGA 3000 (հեռ․ +374 60 50 50 70)
• «Դոկտեխնիկ» ՍՊԸ – հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Paymob A90 (հեռ․ +374 10 52 59 93, +374 10 56 67 81, +374 91 00 09 28, +374 91 00 09 25)
• «Տոչ Մաստեր» ՍՊԸ – հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Aisino A90 (հեռ․ +374 60 50 60 27)

ՀՀ կառավարության 08.11.2012 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն ստացած կազմակերպությունների ցանկը տեղադրված ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում, հարկային ծառայության էջի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ» ենթաբաժնում, հետևյալ հղմամբ՝ (https://www.petekamutner.am/Shared/Documents/_ts/_os/New_Generation_CCMs/ck_HDM_ezrakacutyun_07_20.pdf):

Նշենք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը ՀԴՄ-ներ տրամադրելու է միայն ՀՀ կառավարության 17.10.1998 թվականի N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 20.07.2017 թվականի N 861-ն որոշումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ ՀԴՄ ձեռք բերման դիմումներին տրվելու է «մերժված» կարգավիճակ և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարները ենթակա են վերադարձման:

Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը՝ հերթերից խուսափելու նպատակով, կոմիտեն, տնտեսվարող սուբյեկտներին կամ նրանց կողմից լիազորված անձանց հորդորում է դիմումները և գրությունները «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլփոստի միջոցով։ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ կարող եք այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Գործում են նաև հեռախոսահամարներ՝ 060 544 994 կամ 060 544 910։

Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը ետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
• Դիմում
• վճարման անդորրագրի պատճեն
• ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները
• լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:

Ստորև ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը.

1. լիազորագիր

2. դիմում՝ հաշվեհամարով

3. դիմում՝ տարանցիկ հաշվեհամարով

4. դիմում՝ լրիվ վերադարձ հաշվեհամարով

5. դիմում՝ լրիվ վերադարձ տարանցիկ հաշվեհամարին

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

BACK_TO_TOP