18:30 10.07.2020
Արցախում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային հերթական պատահարը, որի հետևանքով 5 մարդ է տուժել, ստիպել է Արցախի նախագահին կտրուկ գործողություններ կիրառել: Այս մասին ուղիղ եթերում, դիմելով հայրենակիցներին, հայտարարել է Արայիկ Հարությունյանը:
«Երեկ խոր ցավով տեղեկացա, որ ԱՀ Ստեփանակարետ-Ասկերան ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ունենք 5 տուժած քաղաքացի, նախնական տվյալներով պատահարի պատճառ է հանդիսացել «Ֆոլցվագենի» կողմից հանդիպակաց գոտի դուրս գալը, 5 քաղաքացիներից 2-ի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, մեկինը՝ կայուն ծանր, 2-ինը՝ բավարար, ավելորդ չեմ համարում նշել, որ 5-ից երկուսը երեկ էին զորացրվել, պատահարից տուժած մեր համաքաղաքացիներին արագ ապաքինում ենք ցանկանում, պատրաստ ենք ամեն ինչ անել, սպասում ենք բժիշկների թույլտվությանը, որ ուղղաթիռով տանենք Երևան, վերջին 15 օրում երկրորդ նման դեպքն է»,- ասել է նա:
Նա անդրադարձել է վիճակագրությանը և նշել, որ այլևս խիստ պայքար է տարվելու ճանապարհային երթևեկության կանոնները խախտողների նկատմամբ:
«Որոշ թվեր ներկայացնեմ՝ ինչ է կատարվում ճանապարհներին, իհարկե, նախորդ տարվա համեմատ զոհերի, մահերի քանակն ավելի քիչ է: 10 տարում ՃՏՊ հետևանքով զոհվել է 255 մարդ, որը չափազանց մեծ թիվ է, և 1000-ից ավելի վիրավորներ, որոնց մեծ մասը անհետևանք չի մնում:
Դրա համար մենք շատ խիստ պայքար ենք սկսելու ճանապարհային տրանսպորտային երթևեկության կանոնների պահպանման հետ կապված, չի լինելու արտոնյալ, դրա դեմ պայքարը լինելու է մեր ներքին կայունության երաշխիքներից մեկը, պայքար նրանց դեմ, ովքեր խախտելու են կանոնները, ովքեր խախտում են, նշանակում է՝ չեն հարգում դրանց, անզիջում պայքար է լինելու բոլորի նկատմամբ, բոլորի անխտիր:
Կրկին նշեմ, որ արտոնյալներ չեն լինելու, ու հասարակությանը խնդրում եմ մասնակցել այդ պայքարին, շատ խիստ է լինելու պայքարը»,- ասել է նա:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...