Գյումրիում փողոցաշինական լայնածավալ ծրագրի երկրորդ փուլով հիմնանորոգվում են Մայակովսկի, Օզանյան փողոցներն ու Կարսի խճուղին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Գյումրիում փողոցաշինական լայնածավալ ծրագրի երկրորդ փուլով հիմնանորոգվում են Մայակովսկի, Օզանյան փողոցներն ու Կարսի խճուղին

20:00 13.07.2020

Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով փողոցաշինության երկրորդ տրանշի աշխատանքներն այս տարի ընդգրկում են Գյումրու երկրորդական, բայց կարևոր նշանակության տարանցիկ փողոցները։ 15 փողոցներում է հիմնային նորոգումներ կատարվելու, ընդհանուրը՝ 13 կմ երկարության ճանապարհ։

Առայժմ 2 կմ-ում են աշխատանքներն ընթանում։ Դրանք Մայակովսկի, Օզանյան, Կարսի խճուղի ճանապարհահատվածներն են, մնացածում կմեկնարկեն օգոստոսին։

Քանդված փողոցի երկայնքով քայլող աշխղեկի ձեռքին հիմնանորոգվող Մայակովսկի փողոցի նախագիծն է։ Շինմրցույթից առաջ մի քանի ամիս հենց այս փաստաթղթին են սպասել։ Հաստափոր փաթեթում են գծված փողոցի քանդման ենթակա հատվածները, եզրաքարերի ու մայթերի կառուցման ճշգրիտ նորմերը։

«Աշխատանքները կազմակերպում ենք՝ ելնելով էս նախագծից։ Այստեղ հստակ  պատկերված են, թե ինչպես են անցնում էլցանցի մալուխները, ջրմուղ-կոյուղու սխեման է, իրենց կոմունիկացիաներն ,թե ինչ նիշերի վրա են գտնվում և ճանապարհի որ հատվածներում»,- ցույց տալով  նախագծային փաստաթուղթը` նշում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Խաչիկ Ղարիբյանը
Ներքին կոմունիկացիաները փողոցաշինական ծրագրի երկրորդ փուլում մանրամասն ուսումնասիրված են, ի տարբերություն առաջին տրանշի շինարարության։ Աթարբեկյան  ու Մուսայելյան փողոցներն իրար կապող հատվածն ամբողջությամբ քայքայված է, ցածրադիր դիրքի պատճառով հարակից փողոցների անձրևաջրերն այս հատվածում են կուտակվել ու քանդել 40 տարվա վաղեմության ասֆալտը։
«Մեր փողոցը եղել է «բուլիչնի» քարերով շարված, դրենաժներ էին տեղադրված, անձրև որ գալիս էր, ամբողջ ջուրը քաշում,  տանում  էր կոյուղատար համակարգ, հետո բերեցին էդ դրենաժները փակեցին ու հիմա անձրևներից հետո մեր փողոցով անցնել հնարավոր չէ»,- ասում է Մայակովսկի փողոցի հնաբնակներից մեկը։
650 մետր երկարության փողոցի տեղ-տեղ պահպանված ասֆալտբետոնե ծածկը շինարարները հեռացնում են: Ամուր հիմք կառուցելու համար մոտ 40 սմ խորության իջնելու են։ Թե այդ ընթացքում ինչեր կհայտնաբերվեն շերտի տակ, շինարարն առաջին տրանշի աշխատանքների ժամանակ է նմանատիպ խնդիրների բախվել։
«Արդեն ՎԶԵԲ-ի ծրագրով բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցել։ Անցած տարի կառուցել ենք Շիրազի ու Կոմիտասի փողոցները, այնտեղ աշխատանքները ես եմ ղեկավարել, ինձ ծանոթ են էն խնդիրները, որոնք հանդիպում են նման փողոցների հիմնանորոգման ժամանակ։ Դրանք հիմնականում կապված են փողոցներից բացվող դարպասների, ջրագծերի, կոյուղու հետ։ Բնակիչների հետ խնդիրները հիմնականում այս հարցերի շուրջ են ծագում»,- ասում է Խաչիկ Ղարիբյանը։
Թաղամասի ջրատար ու կոյուղատար ցանցը չի փոխվի, ջրահեռացման համակարգ ևս նախատեսված չէ կառուցել: Իսկ Օզանյան փողոցից դեպի Կարսի խճուղի ճանապարհահատվածի հիմնանորոգումների ժամանակ որոշ հատվածներում ջրահեռացման խողովակներ կտեղադրվեն:
Մայր Հայաստան հուշահամալիր և Գյումրի-Արմավիր տանող ծանրաբեռնված ճանապարհն է, որտեղ շինարարությանը զուգահեռ երթևեկությունը դադարեցված չէ:
Ինչպես առաջին տրանշում էր, այս փուլում էլ բոլոր նորոգվող փողոցներում կանցկացվի նոր լուսավորության համակարգ։ Այստեղ ճանապարհի աշխատանքները համեմատաբար հեշտ են ընթանում, քանի որ այն բնակելի թաղամասով չի անցնում:
Մեկուկես կիլոմետրից ավելի ընդհանուր երկարության փողոցի լայնությունը որոշ հատվածներում կփոխվի։
«Փողոցի հիմնական դիրքը կմնա նույնը,բայց որոշ հատվածներում լայնությունը կփոխվի,մի մասում կլինի 14 մետր,մի մասում՝ 12, իսկ մյուսում՝ 10 մետր»,- նշում է այս հատվածում աշխատանքները համակարգող «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Արտակ Մարդոյանը։
Փողոցաշինական լայնածավալ ծրագրով երկրորդ տրանշի  փողոցների կառուցման ավարտի ժամկետը դեկտեմբերի կեսերն է։ Իսկ շինարարության  մեկնարկի ժամանակացույցը հաշվարկվում է պատվիրատու-շինարար պայմանագրի ստորագրման օրվանից, որն այս փողոցների համար համարվում է հուլիսի մեկը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP