19:52 13.07.2020
Եթե որևէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել այս կամ այն որոշման համար, ապա ես այդ մարդկանց ցանկում չեմ և հետաքրքիր կլինի այդ մարդկանց կարծիքը մանրամասն ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե ինչ եղանակով են պատկերացնում այդ ճնշումները: Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին ասել է արդարադատության նախարարը՝ նշելով, որ իշխանության խնդիրը ոչ թե կոնկրետ դատավորներին չտեսնելն է, այլ ՍԴ մոդելի կյանքի կոչելը:
«Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին, կամ չիրականացվեին: Նույնիսկ առարկան այդքան պարզ չէր: Ես կարծում եմ՝ իրենք մեկնարկային այնպիսի բարդ իրավիճակում էին, եթե իրենց նպատակը դրան հասնելն էր, դա, իմ կարծիքով, հնարավոր չէր, և արձանագրվեց նման որոշում: Բնականաբար, խոսքը միջանկյալ միջոցի մասին էր, իրենց դիմումը դեռ սահմանված ընթացակարգերով կանցնի, կքննարկվի: ՄԻԵԴ-ի որոշմամբ ևս մեկ անգամ կարող ենք արձանագրել, որ ՍԴ մոդելը կյանքի կոչելու պրոցեսն առաջին փուլով ավարտված է, երկրորդ փուլով կավարտվի, երբ սահմանադրական մարմինները ՍԴ դատավորի թեկնածուներ կառաջադրեն և նրանք կընտրվեն ԱԺ-ի կողմից»,- ասել է Բադասյանը:
10:31 09.06.2025
2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...
10:25 09.06.2025
ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...
10:20 09.06.2025
ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածելՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...
10:15 09.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:10 09.06.2025
Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըԱյսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...
10:05 09.06.2025
ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներՀունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...