16:48 14.07.2020
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը:
«Հայոց ցեղասպանության բաղադրիչներից մեկը մշակութային ցեղասպանությունն է։ Այն չսկսվեց ու չավարտվեց 1915-1923 թթ., այն շարունակվում է մինչ օրս։ Հարյուր տարի առաջ այն իր դրսևորումն է գտել ինչպես Արևմտյան Հայաստանի, այնպես էլ Օսմանյան Թուրքիայի այլ հայաբնակ շրջաններում և իրականացվել է ոչ միայն հայերի, այլ նաև կայսրության քրիստոնյա մյուս ժողովուրդների նկատմամբ։ Այն փաստը, որ հազարամյա Կարսի Առաքելոց եկեղեցին, ինչպես նաև տասնյակներով այլ քրիստոնեական եկեղեցիներ շարունակում են ձևափոխվել մզկիթների, այն իրողության վկայությունն է, որ մշակութային ցեղասպանությունը շարունակվում է։ Դրա դրսևորումներից մեկը տասնյակ տարիներ շարունակվող գանձագողության մոլուցքն է, երբ քրիստոնեական հետքերի վերացման գործին՝ պետության թողտվությամբ՝ լծվում են շարքային քաղաքացիները և քրիստոնեության հետքերի ոչնչացումը ձեռք է բերում զանգվածային ու, ցավոք սրտի, անդառնալի բնույթ։
Քրիստոնեության հետքերը հանգիստ չեն տալիս թուրքական պետության կառավարող շրջանակներին ոչ միայն երկրի հեռավոր արևելքում, այլև հենց սրտում՝ բազմամիլիոն բնակչություն ունեցող, Եվրոպայի ու Ասիայի խաչմերուկում գտնվող, համաշխարհային քաղաքակրթական արժեքներին հետամուտ լինելուն հավակնող Ստամբուլում։ Դրա վերջին վկայությունն է ներկայում թանգարանի կարգավիճակ ունեցող, բայց և աշխարհի ուղղափառ քրիստոնեական ամենամեծ եկեղեցիներից մեկը համարվող 1500-ամյա Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանի որոշումը։
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը այդ որոշումը գնահատում է որպես պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության դրսևորում։ Ցեղասպանական յուրաքանչյուր գործողություն դատապարտելի է և պատասխանատուները ենթակա են պատժի, քանի որ ցեղասպանություն հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի»,- ասված է հայտարարության մեջ։
10:36 09.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:31 09.06.2025
2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...
10:25 09.06.2025
ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...
10:20 09.06.2025
ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածելՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...
10:15 09.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:10 09.06.2025
Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըԱյսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...
10:05 09.06.2025
ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներՀունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...