Այսուհետև Վեդու համայնքապետարան մուտք գործողը ոտքից գլուխ ախտահանվելու է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Այսուհետև Վեդու համայնքապետարան մուտք գործողը ոտքից գլուխ ախտահանվելու է

13:52 22.07.2020

Այսուհետև Վեդու համայնքապետարան մուտք գործողը ոտքից գլուխ ախտահանվելու է։

Երեկ համայնքապետարանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հետ համագործակցության արդյունքում տեղադրվել է  ախտահանիչ թունել, որն իր տեսակով առաջինն է Հայաստանում։ Ներկա էին Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը, նախագծի հեղինակ, Վեդի քաղաքի «Արմաթ» լաբորատորիայի խմբավար Օրբել Խաչատրյանը, «Արմաթ» նախագծի մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը, ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժ. պ. Արկադի Սահակյանը, հյուրեր։

«Այս ապարատները, որ կոչվում են ախտահանիչ թունելներ, կիրառվում են տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում։ Նախագծի գծագրերը կային վաղուց, սակայն այն իրագործելու, ապրանքային տեսքի բերելու համար անհրաժեշտ էր որոշակի ֆինանսավորում։ Մի օր նկատեցի, թե ինչպես է մեր համայնքապետը փողոցում մարդկանց դիմակ բաժանում ու անմիջապես հանդիպում խնդրեցի, որ միասին ձգտենք ավելին անելու մեր համայնքի համար։ Դրա ընթացքում ներկայացրի ապարատ պատրաստելու գաղափարը, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց։ Շուտով որոշվեց ֆինանսավորել առաջին նմուշի պատրաստումը՝ հենց համայնքապետարանի մուտքի մոտ տեղադրելու համար»,- նշեց Օրբել Խաչատրյանը։

Նախագծի հեղինակը նշեց նաև, որ ապարատի ստեղծման ընթացքում կատարվել են որոշ էական ինովացիաներ։

«Թունելը պատրաստելիս փորձել ենք հնարավորինս պարզեցնել կառուցվածքն ու պատրաստման գործընթացը, որպեսզի արդյունքում ապարատի մանրամասները բաց կերպով տրամադրենք մեր «Արմաթ» համայնքին, որ երեխաները կարողանան մարզերում իրենց ուժերով պատրաստել այն։ Ֆինանսական տեսանկյունից ևս սարքը  բավականին մատչելի է։ Համավարակի առաջին իսկ օրվանից «Արմաթ» համայնքն ընդունել է մարտահրավերն ու մինչև վերջ փորձելու է աջակցել պայքարին»,- հավելեց Օ. Խաչատրյանը։

Սարքի առաջին փորձարկմանը Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը շատ կարևոր համարեց այս սարքի առկայությունը համայնքապետարանում և հույս հայտնեց, որ այն արդյունավետ կլինի ու համագործակցությունը «Արմաթ» համայնքի հետ շարունակական բնույթ կկրի։

ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Սահակյանն իր խոսքում նշեց, որ այս նախագիծը չափազանց կարևոր է, քանի որ երկրի համար նման բարդ իրավիճակում երեխաները սովորում են սոցիալական պատասխանատվություն կրել իրենց պետության ու հասարակության առաջ, փորձել հնարավորինս օգտակար լինել իրենց գործունեությամբ։ Նախորդ փորձը դիմավահանների արտադրությունն էր, որի մեկնարկից ի վեր աշխատանքները տարածվեցին ամբողջ համայնքով ու երկու հազարից ավելի դիմավահաններ տրամադրվեցին բուժհաստատություններին ու ուժային կառույցներին։

 

«Այժմ համոզված ենք, որ Վեդին կլինի առաջինը և նման ապարատներ շուտով կպատրաստվեն մեր տարբեր մարզերի «Արմաթ» համայնքի ներկայացուցիչների կողմից»,- ամփոփեց Ա. Սահակյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

17:00 08.07.2025

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

Օրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

16:47 08.07.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի իր գործընկերոջ հետ

16:37 08.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի իր գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։ […] ...

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելը ժամանակ կպահանջի․ Կատարի ԱԳ նախարար

16:30 08.07.2025

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելը ժամանակ կպահանջի․ Կատարի ԱԳ նախարար

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնությունների հասնելը ժամանակ կպահանջի: Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին: «Չեմ կարծում, որ այս պահին կարող եմ որևէ ժամանակացույց նշել, բայց կարող եմ հիմա ասել, որ գործընթացը ժամանակ է պահանջում», – ասել է նա […] ...

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

16:19 08.07.2025

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

BACK_TO_TOP