Վերահսկողական աշխատանքներ Լոռու մարզում. ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն արձանագրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Վերահսկողական աշխատանքներ Լոռու մարզում. ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն արձանագրվել

17:50 22.07.2020

Հուլիսի 22-ին Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզի տրանսպորտի անվտանգության մասնագետները խստացված ռեժիմով վերահսկողություն են կատարել մարզի տարբեր համայնքներում։

Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքում ՀՀ ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում միջմարզային, ներմարզային և ներքաղաքային կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում, ինչպես նաև մարդատար տաքսի ավտոմոբիլներում իրավախախտումներ չեն արձանագրվել։

ՏՄ մասնագետների դիտարկման ընթացքում տրվել են որոշ ցուցումներ և պարզաբանումներ, մասնավորապես հորդորել են միկրոավտոբուսներում հնարավորինս բացառել վարորդի անմիջապես կողքին ուղևորի նստեցումը, եթե ուղեսրահում առկա են ազատ նստատեղեր։

Նշենք նաև, որ Վանաձոր քաղաքի Բազում, Խնձորուտ թաղամասերի և Քիմիական գործարանի հարակից տարածքների վերջնականգառներում, ինչպես նաև մարզի տարբեր համայնքներում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նպատակով վարորդների և ուղևորների շրջանում կատարվել են լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ, նրանց տրվել են իրազեկող թերթիկներ, իրականացվել բացատրական աշխատանքներ ՀՀ պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին խստագույնս հետևելու և պահպանելու նպատակով:

ՀՀ ամբողջ տարածքում ՔՏՀԱՏՄ-ն շարունակում է իրականացնել ակտիվ մշտադիտարկման և վերահսկողական աշխատանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

16:47 08.07.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի իր գործընկերոջ հետ

16:37 08.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի իր գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։ […] ...

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելը ժամանակ կպահանջի․ Կատարի ԱԳ նախարար

16:30 08.07.2025

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելը ժամանակ կպահանջի․ Կատարի ԱԳ նախարար

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնությունների հասնելը ժամանակ կպահանջի: Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին: «Չեմ կարծում, որ այս պահին կարող եմ որևէ ժամանակացույց նշել, բայց կարող եմ հիմա ասել, որ գործընթացը ժամանակ է պահանջում», – ասել է նա […] ...

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

16:19 08.07.2025

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

16:14 08.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Հուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթնի Ռեթրիի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության և հավասարակշռության ապահովման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի […] ...

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին

16:00 08.07.2025

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին

Հուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի՝ Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին՝ ուղղված միջազգային իրավունքի կոպիտ խախտումների կանխմանը և հաշվետվողականության ապահովմանը։ Այս համատեքստում […] ...

BACK_TO_TOP