Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ բարեվարքության ստուգման առաջին արդյունքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ բարեվարքության ստուգման առաջին արդյունքների մասին

09:37 23.07.2020

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնում է բարեվարքության ստուգման առաջին արդյունքների և հաջողությունների մասին։
2020 թվականի հունիսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանում առաջին անգամ իրականացրել է պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության ստուգում:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների բաց մրցույթի 23 թեկնածու և ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի 3 թեկնածու լրացրել են Հանձնաժողովի կողմից մշակված բարեվարքության հարցաթերթիկը, այնուհետև Հանձնաժողովն իրականացրել է հարցաթերթիկում ներկայացրած տվյալների արժանահավատության ստուգում: Բացի այդ, բարեվարքության ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովը տեղեկություններ է հավաքել թեկնածուների վերաբերյալ և գնահատել այն համակցության մեջ հետևյալ ուղղություններով`
1) անձի կողմից նախկինում քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքի, այդ թվում՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների պահպանման, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտում կատարած լինելու հանգամանքների վերաբերյալ,
2) անձի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկություններ,
3) անձի գույքային դրության` փաստացի ստացած եկամուտների, ինչպես նաև նախկինում ներկայացված հայտարարագրերի վերաբերյալ,
4) անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ,
5) անձի քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ:
Բարեվարքության ուսումնասիրության համար Հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի փորձագետների, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի աջակցությամբ ներգրավված փորձագետների աջակցությամբ, ինչպես նաև ԵՄ TAIEX ծրագրի փորձագետների խորհրդատվությամբ մշակել է մեթոդաբանություն և ուսումնասիրության գործիքներ, այդ թվում նաև թեկնածուների կողմից տվյալների ներկայացման էլեկտրոնային գործիք:
Բարեվարքության ուսումնասիրության նպատակն է բացահայտել թեկնածուի նախկին մասնագիտական գործունեության ընթացքում դրսևորված այն վարքագիծը, որը կարող է կրկնվել և տվյալ պաշտոնում պաշտոնավարելիս նպաստել անձի կողմից անօրինական գործողությունների իրականացմանը, պաշտոնական լիազորությունների չարաշահմանը, կամ կոռուպցիոն գործարքներում ներգարավվածությանը։
Թեև նման ստուգում Հայաստանում իրականացվում է առաջին անգամ, այն հավակնում է նպաստել տարածաշրջանում բարեվարքության ստուգման և ընդհանուր առմամբ պետական կառավարման ոլորտում բարեվարքության լավագույն համակարգի ինստիտուցիոնոլ ներդրմանը։ Այս առումով Հանձնաժողովն ակտիվորեն համագործակցում է միջազգային գործընկերների՝ Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի փորձագետների խմբերի հետ։ Բարեվարքության ստուգման առաջին արդյունքները վկայում են, որ հավակնոտ ծրագիրը հաջողությամբ է մեկնարկել։
Հանձնաժողովը ներկայացրել է 26 թեկնածուի բարեվարքության վերաբերյալ եզրակացություն, որից 2-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական վերապահումով, իսկ 13-ը՝ դրական։
Բարեվարքության ստուգման արդյունքում Հանձնաժողովը ներկայացնում է խորհրդատվական բնույթի եզրակացություն, որի մեջ ներառված են թեկնածուի կրթության, նախկին աշխատանքի ընթացքում դրսևորած վարքագիծը, որոշումների կայացման անկախության, անաչառության փորձը, մասնագիտական պատրաստվածությունը, անօրինական ենթադրյալ դրսևորած վարքագիծը, ինչպես նաև կապը քրեական ենթամշակույթի հետ։ Առանձին մաս է կազմում նաև թեկնածուի, նրա ընտանիքի անդամների գույքային դրության ստուգումը, որը հնարավորություն է տալիս գնահատել, թե արդյոք թեկնածուի գույքի, եկամուտների վերաբերյալ գործարքները՝ դրանց ձեռքբերումն ու օտարումն եղել են օրինական և որևէ այլ ազդեցությամբ թեկնածուի կամ նրա ընտանիքի անդամների օգտին գույքային դրության բարելավում չի արձանագրվել: Բարեվարքության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս նաև կանխել հնարավոր շահերի բախումը՝ ուսումնասիրելով թեկնածուի ընտանիքի անդամների մերձավոր ազգակցությամբ կապված անձանց Հանրային Ծառայության մասին ՀՀ օրենքով զբաղեցրած պաշտոնների և այդ պաշտոնների ազդեցությամբ թեկնածուի օգտին այս կամ այլ առավելությունը ձեռք բերելու հնարավորությունը: Հավաքագրված տվյալները համադրվում են և ըստ բարեվարքության բաղադրիչ հանդիսացող տարրերի, դրանց հիման վրա այն ամփոփվում է նախապես մշակված բալային համակարգով, որի հիման վրա էլ այնուհետև կազմվում է թեկնածուի բարեվարքությունը բնութագրող որակական եզրակացություն։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին

16:00 08.07.2025

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին

Հուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի՝ Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին՝ ուղղված միջազգային իրավունքի կոպիտ խախտումների կանխմանը և հաշվետվողականության ապահովմանը։ Այս համատեքստում […] ...

Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին

15:52 08.07.2025

Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին՝ բանկի նախագահ Սերհաթ Կոկսալի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա նախաձեռնություններին: Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ֆինանսավորումն ու բիզնես նախագծերին աջակցությունը: Սերհաթ Կոկսալը շնորհակալություն է հայտնել Սևծովյան […] ...

2 օրում բացահայտվել է ավազակության դեպքը. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

15:44 08.07.2025

2 օրում բացահայտվել է ավազակության դեպքը. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2025 թվականի հունիսի 30-ին ավարտվել է հունիսի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունիսի 12-ին Վանաձոր ուղևորվող 2 անձինք դանակի միջոցով բռնություն են գործադրել ճանապարհից իրենց միացած օտարազգի քաղաքացու նկատմամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, քաղաքացիներին […] ...

Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունը

15:36 08.07.2025

Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և «Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային», նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են: ...

Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետ

15:28 08.07.2025

Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Թեհրանը հանդիպում է խնդրել ամերիկացի բանակցողների հետ: «Մենք ամերիկյան կողմի հետ հանդիպման որևէ խնդրանք չենք ստացել», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «հանդիպում է խնդրել»: ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ […] ...

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

15:20 08.07.2025

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...

BACK_TO_TOP