Մեծ Բրիտանիան երկարաձգել է ինքնամեկուսացման ժամանակահատվածը կորոնավիրուսի ախտանիշների դեպքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

Մեծ Բրիտանիան երկարաձգել է ինքնամեկուսացման ժամանակահատվածը կորոնավիրուսի ախտանիշների դեպքում

19:45 30.07.2020

Մի շարք երկրներում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մտահոգություններ են առաջացել:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարանտինային միջոցառումները կխստացվեն: Նախարարը նաև հայտնել է, որ Covid-19-ի հնարավոր ախտանիշներ ունեցող մարդկանց համար ինքնամեկուսացման շրջանը 7-ից կդառնա 10 օր:

Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկիրը հսկայական հաջողություն է արձանագրել մահվան դեպքերը նվազեցնելու և հիվանդությունը որոշ չափով վերահսկողության տակ առնելու հարցում: Սակայն Բորիս Ջոնսոնը շեշտել է, որ եվրոպական մի շարք երկրներում վիրուսը կրկին գլուխ է բարձրացրել, ուստի կարևոր է պահպանել զգոնությունը:

Ջոնսոնը կարևորել է երկրորդ ալիքից խուսափելու անհրաժեշտությունը, քանի որ դա կարող է ոչ միայն առողջապահական համակարգի, այլ տնտեսության համար շատ ծանր հետևանքներ ունենալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

12:32 19.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

Քրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...

Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է Պուտինին

12:24 19.08.2025

Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է Պուտինին

Սպիտակ տունը X-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որտեղ նա գտնվում է Օվալաձև աշխատասենյակում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Կադրում նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն են։ CNN-ը հայտնել է, որ Թրամփը Պուտինի հետ խոսել է բարձրախոսով։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […] ...

Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու Զելենսկին

12:15 19.08.2025

Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու Զելենսկին

Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվերներ են փոխանակել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Զելենսկին գոլֆի մական է նվիրել, ամերիկացի առաջնորդին՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալիները, հայտնում է Զելենսկիի գրասենյակը։ «Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին նվիրեց գոլֆի մական, որը նրան նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը։ Դոնալդ Թրամփը ընդունեց նվերը և տեսանկարահանեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

12:05 19.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

Բացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...

SHANTNEWS

12:00 19.08.2025

SHANTNEWS

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

11:52 19.08.2025

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP