17:32 03.08.2020
Ուկրաինայի հատուկ ծառայությունները ձերբակալել են տղամարդուն, որը սպառնում էր պայթեցնել Կիևի բանկերից մեկը: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ գործողությունը հաջող է անցել: Պայթյուն տեղի չի ունեցել:
Բանկում գտնվելու ընթացքում չարագործը հարցազրույց է տվել լրագրողներին: Նա պատմել է, որ 5 տարուց ավելի է՝ ապրում է Ուկրաինայում: Մինչ նա շփվում էր լրագրողների հետ, բանկ են մտել հատուկ ստորաբաժանման աշխատակիցները և բռնել նրան:
Հիշեցնենք՝ այսօր կեսօրին Կիևի «Լեոնարդո» բիզնես կենտրոնում տեղակայված «Ունիվերսալ-բանկի» ներկայացուցիչը զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ մի տղամարդ մտել է բանկ և հայտարարել, որ իր ուսապարկում ռումբ կա: Նա խնդրել էր կանչել իրավապահ մարմինների:
Ըստ ոստիկանության՝ չարագործը 1988-ին ծնված Ուզբեկստանի քաղաքացի Քարիմով Սուխրոբ Ռախմանովիչն է: Իրավապահները հայտնել են, որ նրա սոցիալական էջերից դատելով՝ նա հոգեկան խնդիրներ ունի:
Появилось фото мужчины угрожающего взрывом в центре Киева.
Его зовут Каримов Сухроб Рахманович, 1988 года рождения. Он является гражданином Узбекистана. pic.twitter.com/u57HwCHnSA
— Vgorode.ua Киев (@VgorodeUA) August 3, 2020
Հուլիսի 21-ին էլ Ուկրաինայի Լուցկ քաղաքում մի տղամարդ գրավել էր ավտոբուս և պատանդ վերցրել 13 հոգու: Նրա մոտ կային պայթուցիչ սարքեր և զենք: Բանակցությունները տևել էին 10 ժամից ավելի: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շփվել էր չարագործի հետ և կատարել նրա պահանջը: Ոչ ոք չէր տուժել:
12:32 19.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզումՔրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...
12:24 19.08.2025
Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է ՊուտինինՍպիտակ տունը X-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որտեղ նա գտնվում է Օվալաձև աշխատասենյակում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Կադրում նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն են։ CNN-ը հայտնել է, որ Թրամփը Պուտինի հետ խոսել է բարձրախոսով։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […] ...
12:15 19.08.2025
Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու ԶելենսկինՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվերներ են փոխանակել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Զելենսկին գոլֆի մական է նվիրել, ամերիկացի առաջնորդին՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալիները, հայտնում է Զելենսկիի գրասենյակը։ «Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին նվիրեց գոլֆի մական, որը նրան նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը։ Դոնալդ Թրամփը ընդունեց նվերը և տեսանկարահանեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին […] ...
12:05 19.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ըԲացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...
11:52 19.08.2025
Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցելՊաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...