13:37 07.08.2020
Ամուլսարի շուրջ վերջին օրերին ծավալված բուռն իրադարձություններից, երեք օր շարունակ տևած բողոքի գործողություններից ու երկարատև բանակցություններից հետո ի վերջո հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել այն մասին, որ առաջիկա ժամերին «Լիդիան Արմենիան» ընկերությունը կհեռացնի այն վագոն-տնակները, որոնք Ամուլսարի պահապանների տնակների փոխարեն տեղադրել էին համայնքային տարածքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Արման Բաբաջանյանը։
««Լիդիանի» կողմից այդ քայլին դիմելը ոչ այլ ինչ էր, քան ինքնիրավչություն, տնակները հանվել ու դրանց փոխարեն նորերն էին տեղադրվել գիշերով, գաղտագողի։ Այսպիսով, այս փուլում «Լիդիանը» կվերացնի այդ ինքնիրավչության հետևանքները, և հաջորդիվ, ամենայն հավանականությամբ, բանակցություններ տեղի կունենան Ամուլսարի պահապանների վագոն-տնակները իրենց տեղակայման կամ մոտակա այլ տարածք վերադարձնելու շուրջ։
Այս պայմանավորվածությունը, «Լիդիանի» տնակների ապամոնտաժումը պետք է կարևոր քայլ համարել, քանի որ այդպիսով զսպվում է այն ամբարտավան պահվածքն ու վարքագիծը, որը վերջին օրերին դրսևորում էր հանցավոր ճանապարհով Ամուլսարի հանքի շահագործման լիցենզիա ստացած այդ ընկերությունը՝ ինչպես իր վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչների հակաիրավական քայլերով, այնպես էլ իրար հետևից տարածվող հանդիմանալից հայտարարություններով։
Այս քայլով, ըստ էության, լեգիտիմացվում է Ամուլսարի պահապանների բողոքի արդարացի ու ազնիվ պայքար իրականացնող քաղաքացիների պահանջը, որը, վստահաբար, պետք է ունենա շարունակություն և նպաստի այն կարգախոսի իրականացմանը, որի շուրջ կառուցված է պայքարի ողջ փիլիսոփայությունը՝ Ամուլսարը սար է մնալու»,- գրել է նա։
Լուսանկարը՝ Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան էջից
16:47 08.07.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերՎրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...
16:37 08.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի իր գործընկերոջ հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։ […] ...
16:30 08.07.2025
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելը ժամանակ կպահանջի․ Կատարի ԱԳ նախարարԻսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնությունների հասնելը ժամանակ կպահանջի: Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին: «Չեմ կարծում, որ այս պահին կարող եմ որևէ ժամանակացույց նշել, բայց կարող եմ հիմա ասել, որ գործընթացը ժամանակ է պահանջում», – ասել է նա […] ...
16:19 08.07.2025
Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
16:14 08.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակըՀուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթնի Ռեթրիի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության և հավասարակշռության ապահովման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի […] ...
16:00 08.07.2025
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներինՀուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի՝ Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին՝ ուղղված միջազգային իրավունքի կոպիտ խախտումների կանխմանը և հաշվետվողականության ապահովմանը։ Այս համատեքստում […] ...