«Ցրվենա Զվեզդա» ակումբի կենտրոնական պաշտպան Մայքլ Օջոն մահացել է սրտի կաթվածից, 27 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է Eurohoops-ը: Դեպքը տեղի է ունեցել Բելգրադի «Պարտիազան» ակումբի հետ անհատական մարզումների ժամանակ: Օջոն տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նշվում է, որ երիտասարդ բասկետբոլիստը չի ունեցել առողջական խնդիրներ:
Անցած սեզոնին Օջոն հանդես էր գալիս «Ցրվենա Զվեզդայում», որից հետո դարձել էր ազատ գործակալ: