Տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի հերթապահ նախադպրոցական ուսումնական հաստատություններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի հերթապահ նախադպրոցական ուսումնական հաստատություններում

18:57 07.08.2020

Հանրապետությունում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով շարունակվում են Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը, որոնք ուղղված են ՀՀ պարետի որոշումների կատարման ապահովմանը և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը: Հայտնում է ՀՀ կառավարությունը․

«Տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի հերթապահ նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանի խոսքով, թեպետ ստուգայցերը իրականացվում են հիմնականում մայրաքաղաքի հերթապահ մանկապարտեզներում, այնուամենայնիվ, առաջիկայում ստուգումների շղթան կընդլայնվի՝ ներառելով նաև մարզերի մանկապարտեզները: Ընդհանուր առմամբ Տեսչական մարմնի կողմից վերջին երեք ամիսների ընթացքում իրականացվել են շուրջ 800 մշտադիտարկումներ, ինչի արդյունքում խախտումների հայտնաբերման կորը մոտենում է զրոյի:

Կրթության տեսչական մարմինը շարունակելու է ուժեղացված վերահսկողությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում և հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոններն ու հետևել պարետի ցուցումներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունը

15:36 08.07.2025

Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և «Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային», նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են: ...

Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետ

15:28 08.07.2025

Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Թեհրանը հանդիպում է խնդրել ամերիկացի բանակցողների հետ: «Մենք ամերիկյան կողմի հետ հանդիպման որևէ խնդրանք չենք ստացել», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «հանդիպում է խնդրել»: ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ […] ...

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

15:20 08.07.2025

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ Պեսկով

15:13 08.07.2025

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ Պեսկով

Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրների բիզնեսը, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն ներկայումս մի շարք սահմանափակումներ է կիրառում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները անօրինական են և վնասում են ոչ միայն մեր ձեռնարկատերերին, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին», – ասաց նա։  ...

Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:05 08.07.2025

Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Ղազախստանի հարավում՝ Ժամբիլի շրջանում: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Լուգովոյ բնակավայրից 16 կմ և Տարազի շրջանային վարչական կենտրոնից 126 կմ հեռավորության վրա, Ղրղզստանի հետ սահմանից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

SHANTNEWS

15:00 08.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP