Հաստատ եկել ենք այս ակումբ օգուտ տալու համար․ կարծում եմ՝ շատ պահեր կունենանք «Արարատի» երկրպագուներին ուրախացնելու համար. Վարդան Բիչախչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+30.09 oC

Հաստատ եկել ենք այս ակումբ օգուտ տալու համար․ կարծում եմ՝ շատ պահեր կունենանք «Արարատի» երկրպագուներին ուրախացնելու համար. Վարդան Բիչախչյան

21:28 07.08.2020

Վարդան Բիչախչյանն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։ 42-ամյա մարզիչը  խոսել է ընթացիկ աշխատանքների, իր տպավորությունների ու մրցաշրջանից ակնկալիքների մասին:

«Մտքերը միայն դրական են: Եկել ենք, որպեսզի կարողանանք լավ աշխատանք կատարել: Հիմա չեմ փորձի շատ խոսել: Ճիշտն աշխատելն է: Մենք կաշխատենք, իսկ ամեն ինչի գնահատականը կտա ժամանակը:

Ամեն ինչ ընթանում է իր հունով, և տղաներն օր օրի բարելավում են իրենց ֆունկցիոնալ վիճակը: Մենք ի սկզբանե ունեինք ժամանակի խնդիր՝ կապված համագործակցության և միմյանց լավ ճանաչելու հետ: Այս ամենը կլրացնենք ժամանակի ընթացքում: Բայց ճիշտ նկատեցիք, կան տղաներ, ովքեր իմ գլխավորությամբ հանդես են եկել «Շիրակում»: Միացել է Արտակ Եդիգարյանը, Քրիստիան Խիմենեսն ու Ռաուլ Բրավոն «Լոռիից», «Արարատում» են մնացել Դավիթ Խուրցիձեն, Ալեքսանդր Կոզլովը, Զավեն Բադոյանը, Իվան Սպիչկան, Ռազմիկ Հակոբյանը, Պողոս Այվազյանը և մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ: Իմ կարծիքով վատ թիմ չէ հավաքված, բայց ունենք խաղային դիրքեր, որոնք պետք է ուժեղացնենք: Այս պահին փորձում ենք ևս մեկ դարպասապահի հարց լուծել, քանի որ ցանկանում ենք  մրցակցությունն ավելի մեծ լինի այդ դիրքում: Նաև շատ կարևոր է, որ կարողանանք կազմը համալրել որակյալ հարձակվողով: Մոտ երկու շաբաթից, կարծում եմ, իդեալական պատկեր կունենանք և կկարողանանք լիարժեք կենտրոնանալ մեր աշխատանքի վրա:

Բավականին շատ են հայ ֆուտբոլիստները՝ դարպասապահ Պողոս Այվազյանը, պաշտպանությունում Հրայր Մկոյանը, Վահե Մուրադյանը, Ժիրայր Մարգարյանը, հենակետային գոտում՝ Կարեն Մուրադյանը, Դավիթ Մանոյանը, եզրերում Էդգար Մալաքյանը, Զավեն Բադոյանը և Ռազմիկ Հակոբյանը, չորս-հինգ խաղացող մեզ միացել են երկրորդ թիմից: Բնականաբար, հայ ֆուտբոլիստների թվի հետ կապված խնդիր մենք չունենք: Պարզ է, որ այն լեգիոներները, ովքեր չեն համապատասխանի և չեն կարողանա ռեալ օգուտ տալ, թիմում չեն լինի:

Ինչպես գիտեք, «Շիրակը» նույնպես երկրպագուների մեծ բանակ ունի: Մենք միշտ կարևորել ենք երկրպագուի գործոնը, պատասխանատվություն ենք կրել քաղաքի, երկրպագուների և ավանդույթների հանդեպ: Նույնը լինելու է նաև այստեղ: Մեր մարզչական շտաբով շատ լավ գիտենք, թե ուր ենք եկել և ինչի համար: Միգուցե շատ դժվար է թվում, բայց փորձելու ենք հաղթահարել այդ դժվարությունը, իսկ թե ինչ կստացվի, ցույց կտա ժամանակը: Բայց ամեն դեպքում, մեր երկրպագուները թող հանգիստ լինեն: Հաստատ եկել ենք այս ակումբ օգուտ տալու համար: Կարծում եմ՝ շատ պահեր կունենանք «Արարատի» երկրպագուներին ուրախացնելու համար»,- ասել է Բիչախչյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

20:06 22.08.2025

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Օգոստոսի 21-ին Երևանում անցկացվել են ՀՀ և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների շարունակական խորացումը, կարևորել են Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի փոխայցերն ու շփումները։ […] ...

SHANTNEWS

20:00 22.08.2025

SHANTNEWS

Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի գործունեությունը կասեցվել է

19:58 22.08.2025

Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանին պատկանող ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասում (ք․ Երևան, Նուբարաշեն) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և […] ...

Այզեկ Դուլգարյանը UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքել

19:52 22.08.2025

Այզեկ Դուլգարյանը UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքել

Հայ մարտիկ Այզեկ Դուլգարյանը (7-1) հայտարարել է UFC-ի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: «Ուրախ եմ հայտարարել, որ պաշտոնապես երկրորդ պայմանագիրս եմ կնքել UFC-ի հետ։ Շնորհակալություն Iridium Sports Agency-ին սա հնարավոր դարձնելու և UFC-ին՝ իմ հմտությունները բարձրագույն մակարդակում ցուցադրելու ևս մեկ հնարավորության համար։ Մենք նշանակված մենամարտ ունենք նոյեմբերի 1-ին»,- գրել է հայ մարտիկը: 29-ամյա Դուլգարյանը կմենամարտի […] ...

Գլխավոր դատախազը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

19:38 22.08.2025

Գլխավոր դատախազը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և նշել, որ երկխոսությունը կառուցողական և կարևոր քայլ է մի շարք ուղղություններով փոխըմբռնման և համագործակցության ամրապնդման առումով: Գլխավոր դատախազը բարձր է գնահատել դեսպան […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին

19:31 22.08.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին։ Նախագահը ողջունել է հյուրին և շնորհավորել նրան բարձր պաշտոնում ընտրվելու առիթով՝ հույս հայտնելով, որ կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունը շարունակական ու ակտիվ զարգացում կունենա։ Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար, նշելով, որ սա իր […] ...

BACK_TO_TOP